Monday, 13 07 2026
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան

Բաքվի շանտաժը Բրյուսելից առաջ

Եվրամիությունն ու ԱՄՆ կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք Բլինքեն-Փաշինյան-Ֆոն Դեր Լյաեն հանդիպմանը, որը տեղի է ունենալու Բրյուսելում: Ադրբեջանն այդ հանդիպումը որակում է միակողմանի եւ կանխակալ: Ադրբեջանի այդօրինակ հայտարարությունները եւ մեղադրանքները նոր չեն, դրանք հնչում են դեռեւս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շրջանից, երբ Բաքուն պարբերաբար, այսպես ասած ըստ փուլերի եւ ալիքների մեղադրում էր համանախագահ կողմերից որեւէ մեկին՝ Հայաստանին միակողմանի աջակցելու համար:

Սա ադրբեջանական դիվանագիտական խաղն ու ոճն է: Առավել մտահոգիչ է հայտարարությունը, թե ՄՄՆ ու ԵՄ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի «ապակայունացնող» գործողության համար: Սա նշանակում է, որ Բաքուն պլանավորում է ապակայունացում, ինչի համար պատասխանատվությունն արդեն իսկ դնում է ապրիլի 5-ին սպասվող հանդիպման վրա: Թե ովքեր կարող են լինել Բաքվի ծրագրած սադրանքի, ապակայունացման աշխարհաքաղաքական հովանի, կարելի է քննարկել, քանի որ այդտեղ շահառուներ կարող են լինել թե հյուսիսում, թե հարավում, թե արեւելքում եւ արեւմուտքում: Այսօր աշխարհն է այդպիսին, որտեղ ոչինչ այլեւս միարժեք կամ միագիծ,, եւ նույնիսկ երկբեվեռ չէ:

Գլխավոր հարցն այլ է՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը ապրիլի 5-ի հանդիպմանն ընդառաջ պետք է չափազանց լրջորեն հանձնառություն ստանձնեն Ադրբեջանի արկածախնդրություն եւ սադրանք թույլ չտալու համար: Ինչ քննարկումներ են լինելու Հայաստանի հետ, հարցի մի կողմն է, եւ այդտեղ իհարկե քննարկումները Հայաստանի եւ դրա մասնակից մյուս երկու դերակատարների սուվերեն քաղաքականության դաշտում են, սակայն Ադրբեջանից բարձրաձայնված «պատասխանատվության» ասպեկտը պահանջում է չափազանց աչալրջություն եւ իրապես պատասխանատվություն, բայց ոչ թե Հայաստանի, այլ Բաքվի ապակայունացնող գործողությունները կանխարգելելու համար: Հայաստանը չունի իրավիճակ ապակայունացնելու մոտիվ:

Ավելին, եթե Հայաստանն ունենար այդպիսի մոտիվ, ապա Հայաստանի վարչապետը իր խեսույթով չէր «զբաղվի» Ադրբեջանի պահանջների փաստացի «լեգիտիմացմամբ»: Հայաստանը ամենից զգայունն է իրավիճակի կայունության հարցում, միանգամայն հասկանալի պատճառներով: Այդպիսով, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը հայտարարություն է իրավիճակը ապակայունացնելու մտադրության մասին, շանտաժ, եւ միջազգային դերակատարները դրան պետք է վերաբերեն հավուր պատշաճի, քանի որ Հայաստանի հանդեպ ուժի կիրառման որեւէ նոր դրսեւորման համար պատասխանատվությունը լինելու է բոլորինը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում