Tuesday, 14 07 2026
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մալաթիայի ՌՏԿ-ից ստացված տվյալները հաղորդվելու են նաև Իսրայելին. The New York Times

Թուրքական Milliyet թերթը, վկայակոչելով ամերիկյան The New York Times թերթի՝ Սպիտակ տան աղբյուրին, հայտնում է, որ Թուրքիայի տարածքում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանից (ՌՏԿ) ստացված տվյալները հաղորդվելու են նաև Իսրայելին.

«Թուրքիայի տարածքում ՌՏԿ-ի տեղակայումը վերջին 20 տարիներին Վաշինգտոնի և Անկարայի միջև ռազմական համագործակցության շրջանակներում արված առավել նշանակալից նախագիծն է։ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կնքված այդ համաձայնագիրն ամենանշանակալից քայլն էր՝ սկսած 2003 թվականի իրաքյան պատերազմից։ Այն ժամանակ Թուրքիայի խորհրդարանն ԱՄՆ-ին արգելեց իր երկրի տարածքն օգտագործել Իրաքին հարված հասցնելու համար։

Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ոլորտում համագործակցությունը կբարձրացնի Թուրքիայի անվտանգությունը և կամրացնի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ Անկարայի կապերը։ Մյուս կողմից էլ ԱՄՆ-ի համապատասխան կառույցներն Իսրայելին են փոխանցելու Թուրքիայի տարածքում տեղակայվելիք ՌՏԿ-ից ստացված տվյալները»։

Հիշեցնենք, որ թուրքական տարածքում ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ի տեղակայման մասին հուշագիրը Թուրքիան և ԱՄՆ-ն ստորագրել են սեպտեմբերի 14-ին Անկարայում։ Թուրքիայի կողմից հուշագիրը ստորագրել է արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն, իսկ ԱՄՆ-ի կողմից՝ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն։

Ի դեպ, Թուրքիայի տարածքում ՌՏԿ-ի տեղակայման մասին որոշումն ընդունվել է անցած տարվա նոյեմբերի 19-20-ը տեղի ունեցած Լիսաբոնի գագաթնաժողովում։ Գագաթնաժողովից առաջ Թուրքիան առաջ էր քաշել 3 նախապայման, որոնց ընդունումից հետո միայն համաձայնեց իր տարածքում ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ի տեղակայմանը.

ա) եթե անգամ ՀՀՊ համակարգն Իրանի դեմ ուղղված նախագիծ է, ապա Լիսաբոնյան որոշման մեջ չպետք է գրավոր նշվի այդ մասին, բ) նախագիծը պետք է ծառայի միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրներին. թուրքական տարածքում տեղակայվելիք ՌՏԿ-ից ստացվելիք տեղեկությունները չպետք է հաղորդվեն Իսրայելին` որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի, գ) նախագիծը պետք է պաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներին, ներառյալ Թուրքիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում