Wednesday, 15 07 2026
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը

Պուտինի ընտրության ավարտը. ինտրիգը նոր է սկսվում

Այն, որ ՌԴ նախագահի ընտրությանը հաղթելու էր Պուտինը, կասկած չէր հարուցում որեւէ ողջախոհ մարդու մոտ: Հարցն այն էր, թե ի՞նչ տոկոս էր գրվելու Պուտինի դիմաց: Ընդ որում, հարկ է նկատել, որ Պուտինը թերեւս ընտրվել է իրապես ժողովրդական քվեարկությամբ: Այլ հարց է, թե ի՞նչ պայմաններում է կազմակերպվել եւ իրականացվել այդ քվեարկությունը, ինչ հնարավորություններ են ունեցել Պուտինի մրցակիցները, ընդ որում ոչ թե տվյալ օրերին, այլ տարիների ընթացքում, որովհետեւ քաղաքական մրցակցությունը տարիների հարց է, ոչ թե օրերի:

Սակայն, այս հարցերն ինքնին Ռուսաստանի պարագայում նորություն չեն եւ ներռուսաստանյան հասարակական-քաղաքական կյանքի դրվածքն ու շերտերի զգալի մասը ակնառու են վաղուց: Հենց այդ առումով էլ պարզ էր, թե ինչ արդյունք էր ստացվելու նախագահի ընտրությանը: Պուտինը նախագահ է վերընտրվել ավելի քան 87 տոկոս ձայնով: Սակայն, սա ամենեւին չի նշանակում, որ ընտրությունը իսպառ զուրկ էր ինտրիգից: Պարզապես, դրա ինտրիգը ոչ թե ներքաղաքական, այլ ներիշխանական էր, կամ ավելի շուտ՝ է: Ի՞նչ փոփոխություններ են ծավալվելու ՌԴ իշխանության ներսում:

Ընտրությունից առաջ արդեն իսկ աշխուժորեն սկսել էր խոսվել այն մասին, որ վարչապետի պաշտոնը կարող է թողնել Միշուստինը: Սա հազիվ թե լինի լոկ կադրային փոփոխություն: Այդ փոփոխությունները արտացոլելու են ՌԴ իշխանության ներսում ուժերի հարաբերակցությունը, իշխանական այս կամ այն խմբի դիրքերի ամրացումը կամ թուլացումը: Իսկ այդ իրողությունները, լինելով ներռուսաստանյան, այդուհանդերձ նաեւ ունեն միջազգային նշանակություն, հաշվի առնելով այն, որ ՌԴ խոշոր միջազգային խաղացող է, առավել եւս այսօր՝ ուկրաինական պատերազմի ընդգրկուն աշխարհաքաղաքական շերտավորման պայմաններում:

Ներռուսաստանյան վերադասավորումների, կամ հնարավոր վերադասավորումների հանգամանքը անխոս ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի վրա, թե ռեգիոնալ համատեքստում, թե հենց ներհայաստանյան, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը անշուշտ ունի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդեցության կոմունիկացիոն այսպես ասած «խորը» հնարավորություններ: Այդ իմաստով, ՌԴ նախագահհի ընտրության բուն «ինտրիգը» թերեւս նոր է միայն սկսում: Այյդ թվում նաեւ ավելի լայն միջազգային իրողությունների առումով: Մասնավորապես, ընտրության նախնական արդյունքի հանրայնացումից անմիջապես հետո Պուտինը ծավալուն ելույթ եւ ասուլիս է տվել, որում արել է միջազգային մի քանի նշանակալի հայտարարություն:

Դրրանցից օրինակ կարող է ուշագրավ լինել այն, որ Ռուսաստանն արդեն իսկ դրական է արձագանքել Փարիզում տեղի ունենալիք օլիմպիական խաղերի ժամանակ հրադադար հաստատելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ակնկալիքին, որի մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր օրեր առաջ: Պուտինը հայտարարել է, որ դրական է վերաբերում, թեեւ Ռուսաստանը գործելու է սեփական շահից ելնելով: Սա թերեւս ակնարկ է, որ Ռուսաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ քննարկել այդ հարցը քաղաքական համատեքստում: Ուշագրավ է, որ Մակրոնն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ, եթե Պուտինը զանգահարի, ինքը կվերցնի հեռախոսը, որովհետեւ նրա հետ խոսելը իր պարտականությունն է:

Պուտինն էլ նախօրեին գիշերը խոսելով Ֆրանսիայի մասին, որն այս օրերին կարծես թե վերցրել է հակառուսական արմատականության դրոշակ, ասել է, որ Ֆրանսիան կարող էր լինել հակամարտության կարգավորման միջնորդ, ավելացնելով, թե՝ դեռ ամեն ինչ կորած չէ: Սրանք առանձնացնում եմ, որովհետեւ հատկապես «ֆրանսիական թեման» այս շրջանում արդիական է նաեւ Հայաստանի համար: Միաժամանակ, Պուտինի հետընտրական հայտարարությունները այդ առնչությամբ ուշագրավ են այն դիտարկումների ֆոնին, որ տարբեր առիթներով արել եմ Հայաստանի եւ Կովկասի ուղղությամբ Ֆրանսիայի քաղաքականության հավակնության եւ քայլերի առնչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում