Wednesday, 22 07 2026
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Ալիեւը Կոբախիձեին պատերազմի՞ է դրդում

Ոչ մի ինքնիշխան երկրի տարածք չի կարող ուժի կիրառմամբ փոփոխության ենթարկվել: Միջազգային իրավունքի նորմերը պետք է յուրաքանչյուր երկրի համար հիմք լինեն, եւ այստեղ ոչ մի խտրականություն չի կարող լինել,- Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւ հավելել, որ իր երկիրը, որ «շատ տարիներ տուժել է օկուպացիայից» եւ վերականգնել ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, լավ գիտի, որ միջազգային իրավունքի նորմերը որոշ դեպքերում վերականգնվում են ուժի կիրառմամ: ՄԱԿ-ի Կանոնադրությունը ճանաչում է յուրաքանչյուր երկրի ինքնապաշտպանության իրավունքը, եւ Ադրբեջանը, օգտվելով այդ իրավունքից, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը,- ամփոել է Ալիեւը:

Ըստ էության, Ալիեւը երկու կարեւոր ընդգծում է արել: Նա ճանաչում է, որ Վրաստանի տարածքը ուժի կիրառմամբ ենթարկվել է փոփոխության, միջազգային իրավունքը Ռուսաստանի պարագայում պետական քաղաքականության հիմք չէ, փաստացի իրավիճակի գնահատականը չպետք է խտրական կամ ընտրովի լինի: Այսինքն, միջազգային հանրությունը չպետք է ճանաչի Վրաստանից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անջատումը: Երկրորդ ուղերձն այն է, որ Վրաստանը ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ինքնապաշտպանության եւ իր տարածքային ամբողջականությունը ուժի կիրառմամբ վերականգնելու իրավունք ունի:

Կարեւոր է նկատել, որ նախագահական արտահերթ ընտրություններից առաջ այցելելով Թբիլիսի, Ալիեւը Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո նման ձեւակերպումներ իրեն թույլ չի տվել:

Ի՞նչ է փոխվել անցած եամիսներին: Մանավանդ էական է արձանագրել, որ Ալիեւը գրեթե բացահայտ հակառուսական հայտարարություն է անում ՌԴ վարչապետ Միշուստինի Բաքու այցից եւ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հարցում կողմերի միջեւ սկզբունքային համաձայնությունից հետո:

Արդյոք Մոսկվան փակ խողովակներով նրա նկատմամբ ճնշու՞մ է գործադրում կամ ինչ-որ «բան է փոխվել» կամ «փոխվում է» ռուս-վրացական հարաբերություններում: Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին առնվազն երկու անգամ հրապարակային հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիմակայության չի գնա, քանի որ դա սպառնալիք է Վրաստանի անվտանգությանը: Վրաստանի վարչապետի փոփոխությունը ենթադրում է այդ ուղեգծի «սրբագրու՞մ»: Ալիեւը Կոբախիձեի հետ համաձայնեցրե՞լ է իր հայտարարությունը, թե առիթն օգտագործել է, որպեսզի Ռուսաստանին «ինչ-որ բան» փոխանցի՞:

Աչքի է զարնում, որ Ալիեւը Վրաստանի ինքնապաշտպանության իրավունքի մասին խոսում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի տարածաշրջանային այցի նախօրեին: Ստոլտենբերգը շրջայցը կսկսի Բաքվից, այնուհետեւ կմեկնի Վրաստան, իսկ այնտեղից՝ Հայաստան: Կարծես թե նախատեսված է, որ նա ամփոփիչ հայտարարություն կանի Երեւանում: Ի՞նչ առաքելություն ունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Հյուսիս-ատլանտյան դաշինքը ձգտում է Հարավային Կովկասի երկրների հետ առանձին գործընկերային համագործակցությունը բերել ինչ-որ ինստիտուցիոնալ տեսքի՞՝ տարածաշրջանը կապելով Ուկրաինայի եւ Մոլդովայի հե՞տ: Ստոլտենբերգը Բաքվում հանդիպելու է նաեւ պաշտպանության նախարար Հասանովին: Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայի գործուն օժանդակությամբ զինված ուժերը լիովին համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին:

Հնարավոր է, այս առումով ռուս-ադրբեջանական տարաձայնություններ կան եւ սրելով Վրաստանի տարածքային ամբողջականության թեման՝ Ալիեւը պարզապես ռուս-վրացական ինտրիգ է ստեղծում: Գործնականում, անշուշտ, անհավանական է, որ Վրաստանն Աբխազիայում եւ Հարավային Օսեթաիայում ուժի կիրառմամբ ինքնիշխանություն վերահաստատման փորձ ձեռնարկի: Բայց խնդրի արծարծումը բացառված չէ: Իհարկե, Վրաստանի համար Ադրբեջանի «քաջալերանքը» կարող է շատ արագ փոխվել ծուղակի, բայց դա արդեն Թբիլիսիի խնդիրը կլինի: Այս փուլում, երեւում է, Ալիեւին ձեռնտու է, որ բարդ լինեն ոչ միայն ռուս-հայկական, այլեւ ռուս-վրացական հարաբերությունները: Դա նրան որաշակիորեն ձերբազատում է Մոսկվայից կախվածությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում