Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում նախընտրում է ավելի շատ Բայդենին, քան Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի համար ԱՄՆ նախագահի պաշտոնում ավելի նախընտրելի է գործող նախագահ Ջո Բայդենը, քան նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին Կրեմլի ղեկավարը հայտնել է «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Լրագրողը նրան հարց է ուղղել, թե ով է ավելի լավ Ռուսաստանի համար որպես ԱՄՆ նախագահ՝ Բայդենը, թե Թրամփը։

«Բայդենը: Նա ավելի փորձառու անձնավորություն է, նա կանխատեսելի է, նա հին դպրոցի քաղաքական գործիչ է: Բայց մենք կաշխատենք ԱՄՆ ցանկացած առաջնորդի հետ, որին կվստահի ամերիկացի ժողովուրդը», – ասել է Պուտինը:

Նա մեկնաբանել է նաև Բայդենի առողջական վիճակի վերաբերյալ տարբեր հաղորդումները։

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ում ներքաղաքական նախընտրական քարոզարշավը թափ է հավաքում։Այն ավելի ու ավելի սուր ձևեր է ստանում, և, իմ կարծիքով, ճիշտ չէ, որ մենք միջամտենք այդ գործընթացին»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հիշեցրել է, որդեռ 2021 թվականին ՇվեյցարիայումԲայդենի հետ իր վերջին հանդիպման ժամանակ իրեն «ասել էին, որ նա անգործունակ է»։

«Ես նման բան չեմ տեսել։ Այո՛, նա նայում էր իր թղթին, ես էլ, անկեղծ ասած, նայում էի իմ թղթին։Ոչ մի նման բան։Այն, որ ինչ-որ տեղ, ուղղաթիռից դուրս գալով, նա գլուխը հարվածել է ուղղաթիռին. մեզնից ո՞վ գլուխը ոչ մի տեղ չի խփել, թող նա՛ էլ առաջինը քար նետի նրա վրա»,- ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ իրեն իրավասու չի համարում որևէ մեկնաբանություն տալ այս հարցի շուրջ։

«Մենք չպետք է դրան նայենք, մենք պետք է նայենք քաղաքական դիրքորոշմանը: Ես կարծում եմ, որ (խմբ.՝ԱՄՆ)ներկայիս վարչակազմի դիրքորոշումը չափազանց վնասակար է և սխալ: Եվ ես ժամանակին այդ մասին ասել եմ նախագահ Բայդենին», – հավելել է Պուտինը:

ՌԴ նախագահն առաջին անգամ է մեկնաբանություն տալիս 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրապայքարի վերաբերյալ, որում, ամենայն հավանականությամբ, միմյանց դեմ կպայքարեն Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում