Friday, 24 07 2026
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Փարիզ-Բաքու լարվածության պատճառը Մեհրիբան Ալիեւա՞ն է

Ֆրանսիայի Սենատի հունվարի 17-ի Բանաձեւի առթիվ Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարցերի եւ միջխորհրդարանական կապերի կոմիտեն հայտարարություն է տարածել եւ կառավարությանը հորդորել խզել Ֆրանսիայի հետ տնտեսական կապերը, սառեցնել ֆրանսիացի պաշտոնատար անձանց Ադրբեջանում ունեցած հաշիվները, ֆրանսիական ընկերություններին, ներառյալ Total-ը, հեռացնել Ադրբեջանից: Կոմիտեն, ինչպես Բաքվի լրատվամիջոցներն են փոխանցում՝ «ԱԳՆ-ին հանձնարարել է քայլեր ձեռնարկել Կանարյան կղզիների եւ Կորսիկայի անկախության ճանաչման ուղղությամբ»:

Գործնականում ի՞նչ կհետեւի՝ դժվար է ենթադրել: Բայց Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների լարվածության մի, թվում է՝ հավանական, վարկած, արժե դիտարկել: Ֆրանսիայի վարչապետի հրաժարականից հետո ձեւավորված նոր կառավարության կազմում մշակույթի նախարար է նշանակվել Ռաշիդա Դաթին: Նա Փարիզի յոթերորդ օկրուգի վարչական ղեկավարն էր, ավելի վաղ՝ նախագահ Սարկոզիի կառավարությունում պաշտոնավարել է արդարադատության նախարար, Սարկոզիի խորհրդականն էր, երբ վերջինս Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էր:

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների վերելքը կապված է Սարկոզիի նախագահության շրջանի հետ, իսկ բարեկամության խորհրդանիշը Մեհրիբան Ալիեւան էր, որ արժանացավ Պատվո լեգեոն շքանշանի: Այդ տարիներին նա նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչման է հասել: Ադրբեջանի ներքաղաքական կյանքում այդ ժամանակահատվածը չափազանց բարդ էր. Իլհամ Ալիեւն սպառում էր պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Ֆրանսիայի, անձամբ Սարկոզիի կողմից Մեհրիբան Ալիեւային «խաղաղության աղավնի» եւ եվրոպական էլիտային «բարձրաշխարհիկ տիկնոջ» կերպարով ներկայացնելու ընդգծված միտումը հազիվ թե զուտ անձնական համակրանքի կամ մատուցած ծառայությունների դիմաց վարձահատույց լինելու ասպետական կեցվածք էր:

Նույն շրջանումադրբեջանցի մի խումբ մտավորականներ, որ համախմբված էին հայտնի կինոռեժիսոր եւ սցենարիստ Մաքսուդ Իբրահիմբեկովի շուրջ, մամուլում բաց նամակ հղեցին Իլհամ Ալիեւին եւ հորդորեցին, որ իշխանությունը փոխանցի Մեհրիբան Ալիեւային: Ալիեւը, սակայն, ընտրեց սահմանադրական «հանրաքվեով» պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը վերացնելու եւ երրորդ անգամ պաշտոնավարելու ճանապարհը: 2016թ. սեպտեմբերին Ալիեւը կազմակերպեց եւս մեկ «հանրաքվե» եւ սահմանեց առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների պաշտոն: 2017թ. փետրվարի 2-ին Մեհրիբան Ալիեւան նշանակվեց առաջին փոխնախագահ:

Արաբական միացյալ Էմիրությունների նախագահի պատվավոր ընդունելությանն Իլհամ Ալիեւը ներկայացրեց իրավահաջորդին՝ որդուն: Ադրբեջանցի փորձագետների գնահատմամբ՝ դա նշանակում է, որ Մեհրիբան Ալիեւան այլեւս բարձրագույն իշխանություն չի ունենա: Մեհրիբան Ալիեւայի մտերմուհի Ռաշիդա Դաթիին նշանակելով մշակույթի նախարար՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ի՞նչ ուղերձ կամ ազդակ է հղել Իլհամ Ալիեւին, ի՞նչ է հասկացել կամ ենթադրել նա, որ հետեւողականորեն գնում է Փարիզի կամ առնվազն Ֆրանսիայի գործող նախագահի հետ բաց դիմակայության:

Ալիեւը քաղաքական կրետին չէ եւ քաջ գիտի, որ Փարիզը ԼՂ անկախությունը չի ճանաչի, իսկ Սենատի բանաձեւը միայն քարոզչական ազդեցություն կունենա: Մնում է ենթադրել, որ նա կամ Ֆրանսիայի դեմ աշխարահքաղաքական որեւէ կենտրոնի գործիքն է, կամ լուրջ մտավախություն ունի, որ չի հաջողվի իշխանությունը փոխանցել որդուն: Ալիեւը հարավային շրջաններ է մեկնել առանց «երկրորդ կեսի»: 2013-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի փուլում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները գրեցին, որ նա տիկնոջը Իսրայել «երկարատեւ հանգստյան է ուղարկել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում