Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Բաքվի «ինքնիշխան վազքը՝ մինչեւ պուտինյան մարագ». ի՞նչ որոշում է ընդունելու Երեւանը

Տեղական հեռուստաընկերություններին Ալիեւի հարցազրույցից կարճ ժամանակ անց Մոսկվան նրան երկու սթափեցնող ազդակ հղեց: Նախ արտգործնախարար Լավրովը միանշանակ պնդեց, նույնիսկ դա «փաստ» գնահատեց, որ Ալիեւը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագիրն ստորագրել Մոսկվայում: Ալիեւյան ԱԳՆ-ն, որ Ադրբեջանին վերաբերող ցանկացած արտահայտության պարտադիր արձագանքում եւ մշտապես շեշտադրում է իր երկրի «ինքնիշխանությունը, ինքնաբավությունը եւ անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը»՝ Լավրովի չափազանց էական եւ ենթատեքստային պնդմանը չարձագանքեց: Հասկացվեց, որ Ալիեւը ոչ թե համաձայն է, այլ խոստացել է, գուցե՝ երդմնագիր տվել:

Մոսկվան դիվանագիտական երկրորդ «ապտակը» հասցրեց շատ ավելի ցածր մակարդակով. նախկին սենատոր Կլինցեւիչը հայտարարեց, որ Բաքուն Երեւանի հետ «ռազմական գաղտնիքներ կիսելու մտադրություն չունի»: Դա ասվեց ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ սպառազինությունների վերահսկման հայ-ադրբեջանական երկկողմ պայմանագիր ստորագրելու առաջարկի: Բաքուն դարձյալ ձկան լռություն պահպանեց եւ ինքնիշխանություն ու անկախ արտաքին քաղաքականություն վարելու ոչ մի «մարմնաշարժում» չցուցադրեց: Այս անգամ էլ հասկանալի դարձավ, որ Ադրբեջանն իր տարածքում գտնվող զինանոցի ինքնիշխան տերը չէ, գաղտնիքներ կան, որոնց մասին Մոսկվան երրորդ երկրի չի ցանկանում տեղյակ պահել: Նույնիսկ եթե դա ՀԱՊԿ անդամ Հայաստանն է:

Երեւում է, Մոսկվային Ադրբեջանի «ջենթլմենական լռությունը» չի բավարարել: Բաքուն կազմակերպել է ՌԴ-ում երկարամյա դեսպան Փոլադ Բյուբյուլ-օղլուի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրան հարց է տրվել՝ Մոսկվան շարունակում է մնալ հայ-ադրբեջանական բանակցությունների հարթա՞կ, Ադրբեջանն ընդունու՞մ է Ռուսաստանի միջնորդնորդությունը,- ինչին «միութենական էստրադայի նախկին աստղը» պատասխանել է. «Այսօր մենք երախտապարտք ենք Ռուսաստանին Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների նորմալացման ջանքերի համար, եւ Մոսկվան շարունակում է մնալ խաղաղ բանակցությունների անցկացման հարթակ»:

Ինչպես ընդունված է քաղաքագետների մոտ, այստեղ «բանալի» ձեւակերպումը Մոսկվայի հանդեպ Բաքվի երախտապարտությունն է: Եւ դա, անկասկած, Ալիեւն է Պուտինին ասում: Ալիեւի «ինքնիշխան եւ ինքնաբավ վազքն» այսպիսով մինչեւ «պուտինյան մարագ էր»: Ընդ որում, դրանով նա ոչ թե ավարտում, այլ միայն սկսում է: ԴԵսպան Բյուբյուլ-օղլուն շատ դելիկատ ձեւով բացահայտել է, որ Ալիեւը կաշկանդված է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի տրանզիտն ապահովելու պարտավորվածությամբ եւ կողմերը ներկայումս դրա հետ կապված «դետակներ են քննարկում»:

Ինչի՞ մասին է խոսքը՝ կարելի է միայն ենթադրել. Ռուսաստանը եւ Իրանը տարեվերջին ստորագրել են ազատ առեւտրի համապարփակ պայմանագիր: Բեռնափոխադրումների մի զգալի մասը նախատեսվում է իրականացնել Ադրբեջանի տարածքով: Իսկ դա ենթադրում է սահմանային եւ մաքսային կարգավորումների համաձայնեցում: Անշուշտ, Մոսկվան եւ Թեհրանը կցանկանան, որ գործի փոխադրումների պարզեցված ռեժիմ: Բայց դա խնդրի մի կողմն է: Ինչպե՞ս է Ալիեւը հաղթահարելու Միացյալ Նահանգների անհամաձայնությունը:

Բայց ավելի կարեւոր է, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանի միջնորդության ակտուալության մասին հայտարարում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի ճեպազրույցից մեկ օր անց, որի ընթացքում արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու եւս մի հրավեր է արվել Երեւանին: Որտե՞ղ եւ ինչպե՞ս է ավարտվում Ալիեւի «ինքնիշխան վազքը»՝ Բյուլբյուլ-օղլին բացահայտել է: Ի՞նչ որոշում է ընդունելու Երեւանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում