Thursday, 16 05 2024
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թրա՞մփ, թե՞ Բայդեն․ Ամերիկահայությունը պետք է անհապաղ գործի

Այսօր ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետ Դիսանտոսը, ով համարվում էր 2024թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածուն դադարեցրել է իր ընտրապայքարը՝ հաջակցություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի։ Ներկուսակցական ընտրապայքարում Թրամփը շոշափելի հաղթանակ տարավ անցյալ շաբաթ Այովա նահանգում։ Ամեն օր ավելի հավանական է դառնում, որ հենց Թրամփը կ դառնա գործող նախագահ Ջո Բայդենի հիմնական մրցակիցը այս տարի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք ոչ միայն և գուցե ոչ այնքան ԱՄՆ-ի մասին են, որքան համաշխարհային խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։ Այդ ընտրությունները կանխորոշելու են պատերազմի ելքը Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, այլուր։

Հայաստանում սկսել են աշխուժորեն քննարկել Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի դեպքում Հայաստանին սպասող և սպառնացող հեռանկարներին:

Քննարկումները, սակայն, շրջանցում են այդ ընտրություններում Հայաստանին թերևս շատ ավելի մոտ` ուղիղ իմաստով շատ ավելի մոտ մի խնդիր: Խոսքը հայկական համայնքի, հայկական կազմակերպությունների մասնակցության, դերակատարության մասին է: Շատերն են արձանագրել փաստը, որ հերթական անգամ ԱՄՆ նախագահի ներկայիս, ամենաաղմկոտ, ամենաէպատաժային, ամենաթեժ ընտրական գործընթացը տեղի ունեցավ առանց «հայկական ներկայության»:

Հայ համայնքը, հայկական կազմակերպությունները կամա թե ակամա զգալիորեն կրավորական դիրքում են հայտնվել: Կասկած չկա իհարկե, որ այդ կազմակերպությունները, դրանց ղեկավարները անմիջականորեն հարաբերվում են նախագահական ընտրության գործընթացի մասնակիցներին, սակայն դա պարզապես ընթացիկ աշխատանքի բերումով, իսկ որպես քաղաքական գործոն, թեկուզ ոչ մեծ և վճռորոշ, սակայն տեսանելի մասշտաբի, հայկական գործոնը ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությանն դեռևս չի ձևակերպվել: Այստեղ իհարկե առաջանում են մի շարք հարցեր, հաճախ հակասական:

Օրինակ՝ այդ ձևակերպման բացակայությունը Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ ՀՅԴ ընդգծված մերժողական վերաբերմունքն է, հայկական կազմակերպությունների տկարությունն է, բացթողնման, ճիշտ չկողմնորոշվելու կամ օպերատիվության պակասի հետևանք է, թե՞ ամերիկյան ընտրության ներկայիս թրենդը այնպիսին է` ազդված հիմնականում աշխարհաքաղաքական կամ շատ խիստ նեղ ամերիկյան իրողություններից, որ թեկնածուների համար հայկական հարցը բացարձակապես չունի նշանակություն և անգամ ամենահամառ հայկական համայնքի դեպքում նրանք չեն արժանացնելու այդ համառությունը բավարար ուշադրության:

Աներկբայորեն պետք է խոստովանել, որ հատկապես Բայդենի կողմից 2021թ․ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, 2020թ․ 44-oրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների հանդեպ որդեգրած դիրքորոշման պատճառով ամերիկահայ համայնքը ԱՄՆ իսթեբլիշմենտի կամ ԱՄՆ քաղաքական գործընթացների մասնակցության առումով չկարողացավ ձևավորել և ձևակերպել ամբողջական ճակատով հայաստանամետ նոր քաղաքական օրակարգ, զրկելով իրեն գաղափարների առատությունից, բազմազանությունից, կրեատիվությունից։

Չնայած հայաստանյան գոյաբանական խնդիրների օրհասականությանը, այնուամենայնիվ մենք չենք տեսնում Հայաստանի շուրջ անվտանգային մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ամերիկահայ բոլոր կազմակերպությունների, կուսակցությունների, եկեղեցիների, անհատ գործիչների համաձայնեցված պայքար։

Բայց չէ՞ որ ԱՄՆ ավանդաբար գործունակ հայկական լոբբին նաև հայկական պետականության կարևոր ռեսուրս է։ Եվ դա անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ Հայաստանում։ Ռեսուրս, որը սակայն չի ապահովում այն արդյունավետությունը, որի ներուժը պարունակում է: Այդ ռեսուրսը նախկինում գերկենտրոնացած լինելով հայկական հարցի վրա զուտ Ցեղասպանության ճանաչման, կամ առավելապես ցեղասպանության ճանաչման խնդրի տեսանկյունից, հայկական պետականության խնդիրներ է ստորադասել դրան, փոխանակ այդ հարցը հայկական պետականության խնդիրների արեալում դիտարկելը:

Ներկայումս խոսակցություններ են ծավալվում այն մասին, որ ամերիկահայ համայնքի համար շատ կարևոր է զբաղվել արցախցիների Արցախ վերադարձի և անվտանգության խնդիրներով։ Այդ հարցն իսկապես առկա է և հրատապ, սակայն այս դեպքում էլ ամերիկահայ կառույցները ունեն խնդիր` արցախցիների վերադարձի և անվտանգության հարցը տեղավորել հայկական պետականության խնդիրների արեալում, ոչ թե կենտրոնանալ այդ հարցի վրա և հայկական պետականության խնդիրները ստորադասել կամ ենթարկեցնել այդ հարցին:

Այլ կերպ ասած, եթե բանն իրազեկումն է, ապա ԱՄՆ նախագահի թեկնածուներին պետք է «իրազեկել» հայկական պետականությունից, ոչ թե դրա համար որքան էլ կարևոր, որքան էլ առանցքային, բայց առանձնացված խնդիրներից: Որովհետև, հենց նույն այդ խնդիրների առումով հայկական լոբբիի գործունեությունը շատ ավելի արդյունավետ կդառնա, եթե դրանք տեղավորվեն հենց հայկական պետականության արեալում և նաև հենց այդպես մատուցվեն ԱՄՆ վարչակազմերին: Իսկ դա նշանակում է, որ ամերիկահայ լոբբին ինքը պետք է ինքը չափազանց լավատեղյակ լինի հայկական պետականության խնդիրներին, այդ թվում ներքին իրավիճակին, նրբերանգներին, հանրային տրամադրություններին, գործող թե´ իշխանական, թե´ քաղաքացիական համակարգերին, ունենա հայեցակարգային պատկերացումներ ու մոտեցումներ Հայաստանի շուրջ ռեգիոնալ շարժերին, համաշխարհային դերակատարման ե´ւ քաղաքական, ե´ւ տնտեսական ասպեկտների մասով: Անուրանալի է վերջին երեք տարիներին ԱՄՆ ակտիվությունը Հայաստանի շուրջ անվտանգային միջավայր ձևավորելու տեսանկյունից։ ԱՄՆ առաջիկա նախագահի ընտրությունը, սակայն, կարող է լինել Հայաստանի իրավիճի վերաբերյալ ամերիկահայ գործոնի «վերբեռնման» ազդակ, որին պետք է արձագանքել անհապաղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում