Friday, 17 05 2024
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»
Պուտինն ու Սի Ցզինպինն ինչ կառաջադրեն Էրդողանին
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում

«ԱրմենՏել»-ն ակնկալում է վերաբերմունքի «վերբեռնում»

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԱրմենՏել» ընկերության հանդեպ «Յուքոմ» ընկերության բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքներով խիստ նախազգուշացում տվեց «ԱրմենՏել»-ին, որը չարաշահել էր գերիշխող դիրքը և բարձր գին սահմանել իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ընկերության ֆիքսված ցանց կատարվող զանգերի համար:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն Հանձնաժողովի որոշումը «լիովին ճիշտ» որակեց. «Իմ կարծիքով՝ դա կշռադատված որոշում է, որովհետև ամեն ինչ հարթ չէ իրավական տեսակետից»:

Ի.Կլիմկոն նկատեց, որ տարբեր ԶԼՄ-ներ սխալ էին լուսաբանել Հանձնաժողովի այդ օրվա նիստը՝ տարածելով, թե «ԱրմենՏելը» տուգանվել է: Ընկերության ղեկավարը պարզաբանեց, որ «Յուքոմ»-ի բողոքի հիման վրա տուգանք չի եղել, միայն նախազգուշացում է արվել «ԱրմենՏել»-ին՝ որպես բջջային կապի ոլորտում գերիշխող դիրք ունեցողի. «Այն 100 մլն դրամի վերաբերյալ պետք է հասկանալ, որ դա ավարտն է որոշ տարաձայնությունների, գործընթացների, որոնք շարունակվում էին դեռ 2008թ.-ի գործերի հիման վրա: Դեռ Հանձնաժողովի նախկին կազմն էր 2008-ին «ԱրենՏել»-ին տուգանել այս կամ այն խախտումների համար: Այդ 100 մլն-ը վերաբերում է եռամյա հնության գործերին, Հանձնաժողովը հարկ համարեց ԶԼՄ-ներին հայտարարել, որ այդ գործերը փակված են, սակայն դրանք ոչ մի ուղիղ կապ չունեին վերջին լսումների հետ»:

Ի.Կլիմկոն հայտարարեց, որ ժամանակն է «վերբեռնել» «ԱրմենՏել»-ի հանդեպ վերաբերմունքը, ժամանակն է դադարել «ԱրմենՏել»-ին ընկալել որպես հեռահաղորդակցային շուկայում սպառնալիք, որն իր մենաշնորհային դիրքով ճնշում է փոքրիկ, խեղճ փրովայդերներին. «Վերջ: Մոռացեք դա: Դա արդեն վաղուց չկա: Հակառակը, մենք աջակցում ենք այդ փրովայդերներին և անում ենք ամեն-ինչ, որպեսզի իրականում նորմալ մրցակցություն լինի: Մենք շատ կառուցողական ենք վերաբերվում նրանց: Իրական մրցակցությունն այն է, ինչը շուկան առաջ է մղում: Այսօր հեռահաղորդակցության ոլորտում ընթացող պրոցեսները`կլանումներ, նոր օպերատորների հայտնվել, խոսում է այն մասին, որ շուկան հասել է որոշակի հասունության: Մենք նպաստում ենք, որ այդ շուկան առավելապես առողջանա: Կլանումները դրական և ճիշտ երևույթ են: Փոքր փրովայդերներին դժվար է մրցակցել մեզ նման հսկայի հետ, և նրանք պետք է միավորվեն, ու մեզ էլ հետաքրքիր կլինի, երբ նորմալ մրցակիցներ կունենանք»:

«Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը մեզ հետ զրույցում հավաստեց, որ «ԱրմենՏել»-ը մինչև Հանձնաժողովի որոշումն արդեն փոխել էր սակագները. ««Յուքոմ»-ի ու «ԱրմենՏել»-ի հարաբերությունները զուտ գործնական են: Հարցը լուծվեց, ու այժմ ոչ մի խնդիր չունենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում