Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Սանոսյանի անթույլատրելի վրիպումը․ Անհավասարակշռության լեգիտիմացման նոր պտույտը

Այսպես կոչված «անկլավների» մասին հայտարարությունը, որ արեց Հայաստանի տարածքային կառավարման նախարար Սանոսյանը, առաջացրել է հանրային բուռն արձագանք: Սանոսյանը ասել է, որ այդ հարցում պետք է վեր հանվեն իրավական հիմքերը, ըստ այդմ հասկանալի դառնան լուծումները՝ կամ տարածքային փոխանակում, որովհետեւ Հայաստանն էլ Ադրբեջանի հանդեպ ունի այսպես ասած հայտ, կամ «այդ տարածքների կարգավիճակի» որեւէ այլ լուծում: Ըստ էության, Սանոսյանը ասում է բաներ, որոնք բխում են թեմայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի արած հայտարարություններից, որոնք իրենց հերթին այն մասին էին, որ Հայաստանը այսպես կոչված «անկլավները» ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջության մաս: Եթե Հայաստանը քաղաքական առաջին դեմքի մակարդակով անում է այդպիսի հայտարարություն, ապա բնական է, որ հարցի լուծումները ենթադրում են արդեն այնպիսի սցենարներ, ինչպիսին մատնացույց է անում տարածքային կառավարման նախարարը:

Նրանից առաջ, Ադրբեջանի արտգործնախարարն էր հայտարարել, որ Բաքուն ամեն հանդիպման, բոլոր հարթակներում բարձրաձայնում է «ադրբեջանական 8 գյուղերի հարցը»: Եթե Երեւանը բարձր մակարդակով հայտարարում է, որ դրանք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջության մաս, ապա դա կնշանակի, որ առնվազն մեկ՝ թեման հայ-ադրբեջանական խնդրի օրակարգում ամրագրելու հարցում Բաքուն կարծես թե հաջողել է: Դրանից հետո Ադրբեջանը չի շտապի, եւ դրա համար է նաեւ նրանց արտգործնախարար Բայրամովը հայտարարում, թե սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը կարող է լինել շատ երկար: Իհարկե, հենց այդպես էլ կա, բայց մյուս կողմից՝ թվում է թե ամեն ինչում «շտապող» Բաքուն սահմանազատման եւ սահմանագծման, հետեւաբար նաեւ այսպես կոչված «անկլավների» հարցում սկսել է «չշտապել»:

Դա Ադրրբեջանի ոճն է, մեթոդաբանությունը: Բաքուն գործում է ոչ թե որեւէ խնդիր լուծելու, այլ օրակարագ ձեւավորելու նպատակադրումով: Ադրբեջանը խնդիր է դիտարկում հենց օրակարգի ձեւավորումը, ոչ թե հակամարտության կարգավորումը կամ հանգուցալուծումը: Գլխավոր պատճառն այն է, որ նա չի զգում որեւէ ճնշում, որը նրան կարող է ստիպել գնալ հավասարակշռված կարգավորման: Հետեւաբար նա ձգտում է գնալ «անհավասարակշռությունը» բանակցային «լեգիտիմ» օրակարգի վերածելու ճանապարհով: Ըստ էության, Բաքուն այդ տրամաբանությամբ էր առաջ շարժվում արցախյան թեմայով բանակցային գործընթացում, ի վերջո հանգեցնելով դա ուժի կիրառման:

Այստեղ է, որ Երեւանից պահանջվում է չափազանց զգոնություն, սառնասրտություն, նրբանկատություն, սկսած անելիքների մշակումից՝ նույն արահետը չտրորելու համար, մինչեւ՝ ասելիքների մշակում, այսինքն բացառում հրապարակային այնպիսի հայտարարությունների, որոնց բարձրաձայնումը կարող է նպաստել միմիայն Ադրբեջանի գործին: Ըստ այդմ, Հայաստանում տարածքային կառավարման նախարարն, օրինակ, կարող է զբաղվել միայն իր գործով՝ Հայաստանի տարածքային ենթակառուցվածքները զարգացնելով, եւ մեկնաբանություններ չտալ ու հայտարարություններ չանել բանակցային բարդ գործընթացի առնչվող թեմաներով, որոնք գտնվում են այլ պաշտոնյաների իրավասությունների եւ պարտավորությունների տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում