Monday, 13 07 2026
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել

Հայրենադարձության դուռն ընդմիշտ փակու՞մ ենք

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Արցախի Ազգային ժողովի «նիստից» հետո պատգամավորները փակ հանդիպում են ունեցել Սամվել Շահրամանյանի հետ, քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագրի հարցը: Շահրամանյանն ասել է, որ որոշման պատասխանատուն ինքն է եւ գիտի հետագա անելիքները, հանդիպման մասնակիցները տպավորություն են ստացել, որ նա չեղարկել է իր հրամանագիրը: Որոշել են Արցախի հարցով «միջազգային խումբ» ստեղծել, բայց առայժմ գործում են գաղտնիության պայմաններում: Այդ մասին հայտնի է դարձել հայրենական լրատվամիջոցներից մեկին:

Եթե քարոզչական «հարդը քամուն տանք»՝ ապա, ղարաբաղցու ասած՝ մաղի վրա կմնա մի «ցորնահատիկ». Սամվել Շահրամանյանը եւ խորհրդարանականները որոշել են Արցախի հարցով «խումբ» ստեղծել, իսկ բանալի հղումը կամ մեսիջը դրա «միջազգային» լինելն է: Չի կարելի ունենալ «աշխատանքային» կամ «փորձագիտական» խումբ: Միայն՝ «միջազգային»: Դա հնչեղ է, գրավիչ, խոր տպավորություն է թողնում եւ, բնականաբար, ծնում գեղեցիկ սպասումներ: Ըստ երեւույթին, հենց դա է ներշնչվում բռնատեղահանված արցախցիներին, որ սոցիալական ցանցերը հեղեղում են «կվերադառնանք, եթե լինեն անվտանգության միջազգային երաշխիքներ» եւ այս կարգի գրառումներով:

Այս ամենը զավեշտական կլիներ, եթե ողբերգական չլիներ:

Գործնականում կա իրավիճակ, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ բռնատեղահանություն չի եղել, Հայաստանի քաղաքացիները կամավոր հեռացել են, բայց կարող են վերադառնալ, տիրապետել իրենց սեփականությանը եւ ապրել: Առկա եւ իրացնելի հնարավորությունը սա է: Ավելին չի լինելու: Եւ սեպտեմբերի 20-21-22-ին Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի հետ «բանակցություններ վարած» Սամվել Շահրամանյանը, Դավիթ Մելքումյանն ու նրա բոլոր գործընկերները հազիվ թե հասու չեն այս ճշմարտությանը:

Լեռնային Ղարաբաղի խնդիրն անցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդով, ԵԱՀԿ երկու՝ Բուդապեշտի եւ Լիսաբոնի, գագաթնաժողովներով, միջնորդություն են իրականացրել ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, փորձագիտական հսկայածավալ աշխատանք է կատարել Միջազգային ճգնաժամային խումբը, աշխարհի ամենահեղինակավոր վերլուծական կենտրոնները, մի շարք օտար լրագրողներ թեմային շատ ավելի լավ են տիրապետում, քան իրենց հայ եւ ադրբեջանցի գործընկերները, հետախուզական ծառայությունները ղարաբաղյան վերջին «հավաբնի» տեղը գիտեին:

Ու՞մ եւ ի՞նչ պիտի ասի, ներկայացնի ստեղծվելիք կամ արդեն իսկ ստեղծված՝ Արցախի հարցով «միջազգային խումբը»: Նպատակը ո՞րն է: Մի քանի հոգու համար «աշխատանքի ճակա՞տ» ստեղծել, ինքնադրսեւորման հնարավորությու՞ն տալ, թե տպավորություն ստեղծել, որ պաշտոնական Երեւանը «վերջնականապես ձեռքերը լվացել է» Արցախից, բայց հարցը լուծելու միջոցն ու ձեւը ոմանք գիտե՞ն: Երբ մենք դեռ Ստեփանակերտում էինք եւ ասում էինք, որ կարմիր գիծը ոչ թե «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» իռացիոնալիզմն, այլ «մենք մնալու եւ ապրելու ենք Արցախում» պրագմատիզմն է, ենթարկվում էինք օստրակիզմի:

Երբ այսօր ասում ենք, որ Արցախի Ազգային ժողովը, որպես նրա բնակչության ներկայացուցչական մարմին մի խնդիր ունի՝ հասկանալ, թե Բաքուն իրեն ճանաչու՞մ է որպես այդպիսին, պատրա՞ստ է գոնե շարունակել «եվլախյան ձեւաչափով» քննարկումները, իսկ եթե՝ ոչ, ապա ու՞մ է վիզավի տեսնում կամ տեսնու՞մ է առհասարակ՝ բախվում ենք խուլ չհասկացվածության կամ ընդգծված մերժողականության: Մինչդեռ այլ տարբերակ առարկայորեն գոյություն չունի եւ, ցավոք, չի ստեղծվելու: Իրականության, սեփական հնարավորությունների եւ, մանավանդ, 150 հազար մարդու սպասումների հանդեպ պետք է անկեղծ եւ չափազանց պատասխանատու լինել:

Ստեփանակերտյան հայտնի կեցվածքը, երբ քաղաքական կյանքը ստորադասվել է «նեղ շրջանակի» որոշումներին, տեղափոխվել է Երեւան: Ի՞նչ հետեւանք է ունեցել պետության կոնսպիրատիվ կառավարումը՝ հենց մեր Երեւանում հայտնվելն է: Ինչի՞ է հանգեցնելու «մենք պայմանավորվել ենք, բայց կասենք հետո» մոտեցումը, դժվար չէ կանխատեսել: Երեւույթի հակառակ կողմին, որ «միջազգային խումբը» կվերածվի քաղաքական բիզնես-ակումբի, այս պահին, թերեւս, խորությամբ անդրադառնալու հարկ չկա, ոչ էլ դրա ներհայաստանյան հնարավոր հետագծին:

Ընդունենք, որ ամեն ինչ արվել կամ արվում է անկեղծ մղումներով: Համարենք, որ ազնվագույն էր նաեւ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսը: Բայց իրականությունից չես փախչի: Ադրբեջանի քաղաքական դասի «հետին ջորեպան» Էլման Մամեդովը, որ ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի խորհրդի նախագահ է եղել, մեզ մեղադրում է, որ «Լեռնային Ղարաբաղը լուծարել, փոխարենը Արցախ էինք ստեղծել»: Սա նրա ուղեղի արտադրանքը չէ, պետականորեն մշակված նարատիվ է, որ շրջանառվում է՝ մեր հողը, մեր սեփականությունը, մեր տանն ապրելու իրավունքը մեզնից օտարելու համար:

Ոչ ոք մեզ Արցախ չի նվիրելու, բայց մենք Լեռնային Ղարաբաղում հայկական ինքնության իրավունք ունենք եւ այն կարող ենք իրացնել: Բաց թողնել, մսխել նաեւ այդ հնարավորությունը, նշանակում է ընդմիշտ փակել հայրենադարձության դուռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում