Friday, 10 07 2026
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի Գազայում ռազմական գործողությունները «միջազգային աջակցությամբ կամ առանց դրա»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ոչինչ չի ստիպի Իսրայելին՝ դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմը, այդ թվում՝ «միջազգային ճնշումը»։ Այս մասին Նեթանյահուն հայտարարել է զինվորների հետ հանդիպմանը, որի տեսանյութը հրապարակել է X սոցիալական հարթակի իր էջում։

Նա հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։

«Ես ուզում եմ շատ պարզ ասել այն, ինչ քիչ առաջ ասացի հրամանատարին՝ մենք կշարունակենք մինչև վերջ։ Նման հարց ընդհանրապես չկա։ Ես սա ասում եմ նաև մեծ ցավով (ընկած զինվորների համար), բայց նաև չնայած միջազգային ճնշմանը։ Ոչինչ մեզ չի կանգնեցնի, մենք կգնանք մինչև վերջ, մինչև հաղթանակ», – Նեթանյահուի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Իր հերթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի «միջազգային աջակցությամբ կամ առանց դրա»։ Այսպես է Քոհենն արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևին, որը զինադադար էր պահանջում Գազայում։

«Այս փուլում զինադադարը նվեր կլինի ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության համար և թույլ կտա նրանց վերադառնալ և սպառնալ Իսրայելի բնակիչներին», – ասել է նա։

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 153 կողմ, 10 դեմ, 23 ձեռնպահ ձայներով քվեարկել էր հօգուտ զինադադար պահանջող բանաձևի։ Այսպիսով, նոյեմբերին նույն հարցով կայացած քվեարկությունից հետո 32 երկիր փոխել են իրենց դիրքորոշումը և միացել զինադադարին կողմ երկրների ցանկին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելը սկսում է կորցնել միջազգային աջակցությունը՝ Գազայի անկանոն ռմբակոծությունների համար։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո դեկտեմբերի 14-ին կմեկնի Իսրայել՝ Բենյամին Նեթանյահուի և ռազմական կաբինետի անդամների հետ հանդիպման։ Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Սալիվանն Իսրայելին կհորդորի ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել Գազայում ՀԱՄԱՍ-ի թիրախներին։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Պատանդներից շուրջ 100-ը 7-օրյա հրադադարի ժամանակ փոխանակվել են Իսրայելում բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների հետ։ Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդներից մի քանիսը մահացել են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում