Friday, 24 07 2026
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Հակասական զգացում եւ հայ-սաուդական նոր տարածություն

Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերություն հաստատելու մասին արձանագրությունը, որ ստորագրել են ԱՄԷ-ում երկու երկրների դեսպանները, առաջացնում է հակասական տպավորություն եւ զգացում: Մի կողմից անկասկած է, որ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելը ողջունելի եւ կարեւոր աշխատանքային հանգամանք է Հայաստանի դիվանագիտության, ընդհանրապես պետական քաղաքականության համար:

Մյուս կողմից, պարզ է, որ այդ հանգամանքը հնարավոր է դարձել գերազանցապես այն բանի շնորհիվ, որ Արցախը հայաթափվել եւ անցել է Ադրրբեջանին: Սաուդյան Արաբիան չի թաքցրել, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն չի հաստատում ղարաբաղյան հակամարտության պատճառով՝ հաջակցություն Ադրբեջանի: Միեւնույն ժամանակ, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելու ՍԱ որոշումը պայմանավորված է անկասկած այն գլոբալ փոփոխություններով եւ իրողություններով, որ առկա են միջազգային հարաբերություններում, եւ մասնավորապես ներկայումս բավականին ինտենսիվ ծավալվում են մերձավորարեւելյան ռեգիոնում, որն օրգանապես կապված է նաեւ Կովկասի հետ, կամ որի հետ օրգանապես կապված է Կովկասը: Ի վերջո, հենց այդ մեծ վերափոխումները ամիսներ առաջ հանգեցրին Սաուդյան Արաբիայի եւ Իրանի դիվանագիտական հարաբերության վերականգնման որոշման, որ կայացվեց Չինաստանի միջնորդությամբ:

Սաուդյան Արաբիան տեւական ժամանակ է վարում է իր միջազգային տնտեսա-քաղաքական դերակատարությունն էապես բարձրացնելու քաղաքականություն: Վստահաբար, Էր Ռիյադը ռեգիոնալ մասշտաբբի տերություն է, եւ դեռ փորձում է ավելացնել իր կշիռն ու ազդեցությունը:

Հայաստանի հետ հարաբերություն հաստատելու հանգամանքը պետք է դիտարկել ահա այդ «ուղեծրում», որտեղ այդ հարաբերությունն Էր Ռիյադի համար մեծ խաղում ավելի մեծ խաղային տարածություն ստանալու միջոց է: Հայաստանի համար էլ այդ հանգամանքը անվտանգության ռիսկերն ու մարտահրավերները կառավարելու միջոց է, ընդ որում նաեւ այդ խնդիրների տնտեսական բաղադրիչի հանդեպ ուշադրությամբ, նկատի ունենալով այն, որ Սաուդյան Արաբիան նաեւ բավականին լուրջ խաղացող է համաշխարհային ներդրումային դաշտում:

Այդպիսով, ինքնին դիվանագիտական հարաբերության հաստատումը միանգամայն կարեւոր, ողջունելի քայլ է, սակայն առանցքայինը այն է, թե Հայաստանը որքան արդյունավետ է լինելու նոր հնարավորությունը, հայ-սաուդական հարաբերության նոր ձեւաչափը գործնականում «կապիտալիզացնելու» տեսանկյունից, այդ բառի բնականաբար ոչ միայն լոկ նյութական իմաստով:

Այն, որ գործընթացը գնում էր դիվանագիտական հարաբերության, առավել շոշափելի նշմարվեց թերեւս 2021 թվականին: Մինչ այդ էլ իհարկե Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պետությունների առաջին դեմքերի մակարդակով առնվազն անցնող տասնամյակի ընթացքում փոխանակվել են շնորհավորական ուղերձներով՝ պետական տոների առիթով, սակայն 2021 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի նախագահի առաջին այցը Աաուդյան Արաբիա՝ աշխատանքային ձեւաչափով, իհարկե միջազգային համաժողովի մասնակցության առիթով: Այդուհանդերձ, անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի նախագահը ժամանեց էրր Ռիյադ: Նախագահը Արմեն Սարգսյանն էր, որը բազմիցս հրապարակավ հայտարարել է արաբական պետությունների մի շարք առաջնորդների հետ իր անձնական մտերիմ հարաբերությունների մասին: Իհարկե այդ այցից կարճ ժամանակ անց Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, բայց թերեւս նրա լուման եւս բավականին շոշափելի է դիվանագիտական հարաբերության հաստատման գործում:

Այդ ընթացքում, մի քանի անգամ հանդիպել են նաեւ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները, եւ ունեցել են նաեւ հեռախոսազրույց: Ի դեպ, ԱՄԷ-ում Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի դեսպանների միջեւ ստորագրված արձանագրությունից օրեր առաջ Երեւանն ու էր Ռիյադը մասնակցել էին Բահրեյնում անցկացվող Մանամայի երկխոսության ամենամյա քննարկումներին: Երկկողմ պաշտոնական հանդիպման մասին տեղեկություն չկա, սակայն չի բացառվում, որ կարող են եղած լինել ոչ պաշտոնական շփումներ: Միով բանիվ, ներկայիս տրանսֆորմացվող աշխարհում ոչ միայն Սաուդյան Արաբիան, այլեւ արաբական աշխարհն ընդհանրապես Հայաստանի համար կարեւոր ուղղություն է բոլոր առումներով, եւ առավել եւս կարեւոր է այդ աշխարհում առաջատարի, ռեգիոնալ խոշոր խաղացողի կարգավիճակ ունեցող Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունը, եւ բնականաբար, կրկնեմ՝ այն «կապիտալիզացնելու» կարողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում