Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

«Միջին միջանցքը» եւ «Հայկական խաչմերուկի» ոդիսականը

G20-ի գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանը նախաձեռնել են կոմունիկացիոն նոր մեգանախագիծ, որը Հնդկական օվկիանոսը պետք է կապի Իսրայելի միջերկրածովյան նավահանգիստներին, իսկ այնտեղից բեռնափոխադրումներ կիրականացվեն Եվրամիության երկրներ ոչ միայն ծովային, այլեւ ցամաքային երթուղներով: Թուրքիան նախագծում ներառնված չէ: Միջազգային մամուլում հոկտեմբերի 7-ից, Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո հրապարակումներ եղան, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրում սրացման դրդապատճառներից մեկն էլ ԱՄՆ-Հնդկաստան համաձայնության տապալումն է:

Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը սկզբունքային համաձայնության են եկել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցում: Տեղի ունեցավ Ադրբեջան-Իրան նոր կամրջի հիմնարկեքի արարողությունը, եւ Բաքուն հայտարարեց, որ Նախիջեւանի հետ կարող է կապվել Իրանի տարածքով: Այնուհետեւ Իլհամ Ալիեւը բացահայտեց, որ Աղբենդ-Իրան-Ջուլֆա ուղեանցումը կծառայի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին: Այսինքն, Ռուսաստանն Ադրբեջանի տարածքում կունենա Իրանի հետ կապի երկու հնարավորություն: Մեկ ուղղահայց կապ Ռուսաստանն արդեն ունի, դա Կասպից ծովն է:

Երկրորդն ստեղծվում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան գծով: Եթե Ադրբեջանական միջանցքն իրականություն դառնա, իսկ դա գրեթե առարկայական է, ապա Ռուսաստանը կունենա Իրանի հետ հաղորդակցության երրորդ ուղղահայացը: Առայժմ գործարկված է տրանսպորտային մեկ հորիզոնական: Դա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է, որ Կենտրոնական Ասիան կապում է Թուրքիային, նրա միջոցով՝ Եվրամիության երկրներին: Այդ կապուղին կծառայի նաեւ Չինաստանին: Որպես գաղափար է մնում Պարսից ծոց-Սեւ ծով կոմունիկացիայի ստեղծումը, որ պետք է անցնի Հայաստանի տարածքով: Հայաստանի տարածքով պետք է անցնի նաեւ երկրորդ՝ Թուրքիա-Կենտրոնական Ասիա հորիզոնականը:

Հայկական խաչմերուկն, այսպիսով, աշխարհաքաղաքական մրցակցության, կապուղիների ծրագրավորման ընդհանուր պատկերից հնարավոր չէ առանձնացնել եւ դիտարկել բացառապես հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կամ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում: Խնդիրը չափազանց խորքային է, ներգրավված ուժերը՝ ազդեցիկ, որպեսզի Բաքուն եւ Երեւանը կամ Երեւանը եւ Անկարան, կամ նույնիսկ Մոսկվան եւ Անկարան հանգեն մի հայտարարի:

Տեսականորեն, իհարկե, այդ նախագիծը կարող է համընկնել բոլոր կողմերի շահերին, բայց գործնականում հնարավոր չէ կանխատեսել, թե Հնդկաստանի եւ Միացյալ Նահանգների համար ո՞ր երթուղին է նախընտրելի կամ նպատակահարմար, կամ Ռուսաստանն ինչու՞ է ձգտում Իրանի հետ իր հաղորդակցությունը միջնորդավորել նաեւ Ադրբեջանով: Չինաստանի համար նախընտրելի չէ՞ Եվրապայի հետ հաղորդակցվել Իրանի եւ Թուրքիայի տարածքով եւ Կենտրոնական Ասիան շրջանցել: Կամ ի՞նչ ծավալի բեռնափոխադրումներ կարող է Չինաստանն իրականացնել Հայաստանի հարավի երթուղով:

Բաքվում գումարվել է ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական զարգացման Ծրագրի մասնակից երկրների գագաթնաժողով, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Վրաստանի վարչապետը: Ընդունվել է «միջին միջանցքի» լոգիստիկայի թվայնացման ճանապարհային քարտեզ: «Միջին միջանցք» ասվածը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է: Գագաթնաժողովի ոչ մի մասնակից չի խոսել Հայաստանի հարավում կոմունիկացիոն նախագծի մասին: Կարելի՞ է ենթադրել, որ սա Հայաստանին հասցեագրված ակնարկ է: Այն իմաստով, որ աշխարհաքաղաքական նշանակության կոմունիկացիաներն այս անգամ էլ կարող են շրջանցել Հայաստանը, եւ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում