Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Ադրբեջանը «թուջե զինվորիկ» է

-Այսօր ԱՄՆ-ից կամ տարածաշրջանային կամ գլոբալ քաղաքականության այլ դերակատարներից ակնկալիքները նրանց աշխարհաքաղաքական շահերին համապատասխան դիրքորոշում ունենալուց է կախված: Իսկ դա հնարավոր չէ, քանի որ կողմերը մի քանիսն են, եւ նրանց շահերը միմյանց հակասում են: Ստեղծված իրավիճակում միակ հնարավորությունը, կողմերից մեկի ընտրությունն է: Բայց այս դեպքում հարց է առաջանում, թե դա մեզ ի՞նչ կտա: Եթե պարզ ասենք, ապա՝ ոչինչ, որովհետեւ նրանց շահը մենք չենք:

Սիրիայի, Ուկրաինայի, այլ երկրների օրինակը կա,- այս դիտարկումների հեղինակը կարող էր նաեւ հայ քաղաքագետ կամ վերլուծաբան լինել, բայց նա ադրբեջանցի է եւ ի վերջո հանգում է եզրակացության, որ Ադրբեջանի համար միակ արդյունավետ ընտրությունը «Թուրքիայի հետ սինխրոն քայլ անելու պարտադրվածությունն է, քանի որ այլ տարբերակ պարզապես չկա»: Կարեւոր է փորձել հասկանալ՝ խոսքն Ադրբեջանի՞ պարտադրվածության մասին է, թե՞՝ Թուրքիայի պարտադրանքի: Եթե Բաքուն եկել է համոզման, որ գլոբալ դերակատարներից մեկի ճանմբարն ընտրելով չի կարող հասնել ռազմական ձեռքբերումների լիակատար լեգիտիմացման, ապա ո՞րն է երաշխիքը, որ Թուրքիայի հետ քաղաքական սինխրոնը ավելի արդյունավետ է, քան, ասենք, Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի դեպքում:

Քառասունչորսօրյա պատերազմի հաջողությունների տեր Թուրքիան իրեն է համարում, բայց այս դեպքում պարզապես հնարավոր չէ Ռուսաստանին խաղից դուրս թողնել եւ հաշվի չառնել Իրանի գործոնը: Շատ էական մի սխալ Պարսկաստանը թույլ է տվել անցյալ դարի 20-ական թվականներին, երբ չի միջամտել Հարավային Կովկասի ռուս-թուրքական ստատուս-քվոյի հաստատմանը: Բայց դա բոլորովին այլ ժամանակ էր: Մերձավոր Արեւելքը բրիտանական հսկողության տակ էր, Լոնդոնը կարող էր իրեն թույլ տալ հեռանալ Կովկասից եւ տեղը զիջել ռուս-թուրքական ներկայությանը: Irna-ն հայտնում է, որ նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կազմակերպել է ռազմա-տիեզերական ուժերի նոր սպառազինությունների ցուցադրում, որին ներկա է գտնվել հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին: Առաջին անգամ ցուցադրվել է հիպերձայնային «Ֆաթթահ-2» հրթիռ: Խամենեիին զեկուցել են, որ այդ կարգի սպառազինություն աշխարհում ընդամենը չորս երկիր է արտադրում:

Իրանը չորրորդն է, թե դարձել է հինգերորդը՝ այդ մասին ոչինչ չի ասվում, բայց ակնհայտ է, որ ուժի ցուցադրումը ռազմա-քաղաքական հավակնությունների ազդակ է: Թուրքիան եկող տարի 40 միլիարդ դոլար կծախսի սպառազինությունների սեփական զինանոցն արդիականացնելու եւ համալրելու նպատակով: Մի որոշակի չափաբաժին, անշուշտ, կհատկացվի Ադրբեջանին, բայց դա այլեւս չի լինի ադրբեջանապատկան: Իսկ ադրբեջանապատկա՞ն է այսօր Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջա՞նն է «Զանգեզուրի միջանցք» իդեա-ֆիքսի հեղինակը: Բանակցային փակուղին հաղթահարելու կամ գոնե «պատուհան չփակելու» համար հնչում է հայ-ադրբեջանական երկկողմ քննարկումներ սկսելու գաղափար: Նման միտք նաեւ Ադրբեջանից է հնչել: Բայց ի՞նչ արժեք կունենա որեւէ պայմանավորվածություն, եթե անգամ հիփոթետիկ ընդունենք, որ դա հնարավոր է: Ակնհայտ է, որ անգամ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագայի հարցում Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը շախմատային տախտակի «թուջե զինվորիկներ» են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում