Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Իլհամ Ալիեւը «պատասխանել» է Նիկոլ Փաշինյանի հարցին

Այս պահի դրությամբ դեռեւս ակնհայտ եւ պարզ չէ, թե արդյո՞ք Ադրբեջանը հավատարիմ է բրյուսելյան ձեւաչափով ձեռք բերած պայմանավորվածություններին, կապված խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների հետ: Նիկոլ Փաշինյանը կրկնել է ավելի վաղ բարձրաձայնած այդ սկզբունքները, ասելով, որ չեն կարող ասել, թե Ադրբեջանը հրաժարվել է, բայց չեն կարող ասել նաեւ, որ հավատարիմ է այդ պայմանավորվածություններին: Ըստ Փաշինյանի, կարող են հետեւություն անել նոյեմբերի 30-ին սպասվող հանդիպմանը, որ տեղի կունենա սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների մակարդակով՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին: Հայաստանի վարչչապետի այդ հարցադրմանը փաստորեն «պատասխանել» է Իլհամ Ալիեւը:

Նույն օրը ունեցած ելույթում նա հայտարարել է, թե Հայաստանը կայացած պետություն չէ, կախված է այլ երկրներից: Ալիեւի այս հայտարարությունը պարզորոշ վկայում է, որ Ադրբեջանը չունի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի որեւէ մտադրություն եւ ցանկություն: Հազիվ թե երկրին, որի հետ մտադիր ես բանակցել եւ կնքել խաղաղության պայմանագիր, կտաս այդօրինակ բնորոշումներ: Դրանք վկայում են, որ Ադրբեջանը ոչ միայն խաղաղության պայմանագրի մտադրություն չունի, այլ նույնիսկ բանակցության, բանակցային բարենպաստ մթնոլորտ ապահովելու: Ադրբեջանը ապավինել է ուժին եւ շարունակում է նույն տրամաբանությամբ, օգտվելով այն իրադրությունից, որ կա միջազգային անվտանգության համակարգում, կամ այլ կերպ ասած՝ օգտվելով միջազգային անվտանգության համակարգի բացակայությունից: Հայաստանը իր դիվանագիտական հայտարարություններով կամ պարզապես՝ դիվանագիտական մեղմասացությամբ փորձում է ընդամենը զրոյացնել այն առիթները, որոնք Ադրբեջանին կտան ուժ կիրառելու հիմք:

Սա նշանակում է նաեւ, որ միջազգային դերակատարները սկզունքորեն չեն զսպում Ադրբեջանին, հակառակ պարագայում Հայաստանը չէր ունենա այսպես ասած չարդարացված մեղմասացության կարիք, երբ փորձում է խաղաղության մասին խոսել ոչ միայն իր, այլ անուղղակիորեն նույնիսկ Ադրբեջանի անունից, խուսափելով պարզապես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության առնչությամբ իրերն իրենց անունով կոչելուց: Բայց, մյուս ակնառու է, որ Ադրբեջանը շահարկում է Հայաստանի «մեղմասացությունը», ու ստացվում է, որ ներկայիս հարաբերական կայունությունը ապահովվում է Հայաստանի հաշվին, այլ ոչ թե միջազգային հանրություն ասվածի, որովհետեւ Հայաստանը ստիպված է «վասն կայունության եւ խաղաղության» խուսափել իրերն իրենց բնորոշ եւ արժանի անունով կոչելուց, մինչդեռ Ադրբեջանը փորձում է Հայաստանի ոչ սուր հռետորաբանությանը ոչ թե արձագանքել համարժեք, այլ լիովին հակառակ տրամաբանությամբ: Այդ իմաստով վաղուց ժամանակն է, որ Բրյուսելը իրերը կոչի իր անունով, եթե իհարկե ունի ռեգիոնալ կայունության հարցում ունի հավասարակշռված միջավայրի ձեւավորմանը գործուն կերպով նպաստելու անկեղծ մտադրություն: Այլապես, թեեւ Հայաստանը այս փուլում ստիպված չէ վճարել այսպես ասած ֆիզիկական գին, բայց փաստացի վճարում է դիվանագիտական գին, որը ավելի է խորացնում մթնոլորտի եւ միջավայրի անհավասարակշռությունը եւ ավելի մոտեցնում անկայունության, քան խաղաղության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում