Saturday, 25 07 2026
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն

ԵՊՀ-ում կայացել են «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքի շնորհանդեսը և հանրապետական գիտաժողով

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի են ունեցել «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքի շնորհանդեսը և «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական 4-րդ գիտաժողովը:

Մանուկ Աբեղյանը եղել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի առաջին դեկանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, մեծանուն գիտնականի վաստակը գիտական հանրությանը ներկայացնելու և վերարժեվորելու նպատակով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվել է պրոֆեսոր Աննա Աբաջյանի կազմած «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ավանդույթ դարձած «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտաժողովը։

Ըստ աղբյուրի՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով հայ բանասիրության ֆակուլտետի անգնահատելի դերը մեր մայրենիի անաղարտության պահպանման գործում, ընդգծել է, որ ֆակուլտետի ուսերին մեծ «բեռ» է դրված՝ ամեն օր պայքար մղել մեր լեզուն մաքուր պահելու և այնպիսի սերունդներ կրթելու համար, որոնք կշարունակեն այդ նվիրական գործը։

Անդրադառնալով Մանուկ Աբեղյանի գիտական գործունեությանը՝ նա նշել է․«Խորաթափանց քննական մտքով, երկաթյա տրամաբանական դատողությունների հզոր ուժով, բազմաբեղուն աշխատասիրությամբ օժտված գիտնականը, իր ուսումնասիրությունների նյութ դարձնելով հայոց լեզուն, առավելապես՝ գրական հայերենը, հայ հին ու միջնադարյան մատենագրությունը, հայ ժողովրդական բանահյուսությունը, ստեղծել է այնպիսի արժեքավոր աշխատություններ, որոնք ընդմիշտ մտել են հայագիտության ոսկե ֆոնդ։ Մեզ համար նա առանձնակի նշանակություն ունի նաև որպես համալսարանական․Մանուկ Աբեղյանը Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր գիտնականներից է։ Երկար տարիներ զբաղվելով մանկավարժական բեղմնավոր գործունեությամբ՝ նա կրթել է բանասերների բազում սերունդների»։

ԵՊՀ ռեկտորը բարձր է գնահատել «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» ժողովածուն, որը գնահատանքի, արժևորման ու մեծարանքի յուրատեսակ առհավատչյա է՝ ուղղված մեծ գիտնականին։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․թ, դոցենտ Արշալույս Գալստյանը, անդրադառնալով մեծ հայագետին նվիրված միջոցառմանը, նշել է. «Լիահույս եմ, որ այս գիտաժողովը և գրքի շնորհանդեսը մեզ բոլորիս հնարավորություն կտան ավելի մոտիկից ծանոթանալու, իսկ ծանոթ լինելու դեպքում՝ ևս մեկ անգամ գնահատելու այն մեծ գործը, որ կատարել են մեր մեծերը»։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Աննա Աբաջյանն ասել է, որ ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած ժողովածուի ստեղծման գաղափարը պատկանում է ականավոր հայագետի միակ թոռնուհուն՝ գրականագետ, երջանկահիշատակ Հասմիկ Աբեղյանին, որի հետ իրեն բախտ է վիճակվել ծանոթանալ Մ. Աբեղյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտական նստաշրջանը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կազմակերպելիս:

«Աբեղյանապաշտ երախտագետ թոռնուհու ցանկությունն էր ի մի բերել, ամբողջացնել մեծանուն հայկաբանին նվիրված նյութերը, ստեղծել մի երկ, որը կդառնա հուշարձան Մանուկ Աբեղյանի համար: Հասմիկ Աբեղյանը խնդրեց դառնալ ստեղծվելիք գրքի խմբագիրը: Սակայն օրեցօր վատթարացող առողջությունը թույլ չտվեց իրագործել նպատակը. մնաց նրա խնդրանքը՝ որպես կտակ… Ահա փոքր-ինչ ուշացումով կատարում ենք այն…»,- գրքի ստեղծման մանրամասները ներկայացրել է Աննա Աբաջյանը և հավելել, որ ժողովածուի կազմմանը իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի թումանյանագիտության բաժնի վարիչ, բ.գ.դ. Եվա Մնացականյանը:

Ամփոփելով խոսքը՝ Աննա Աբաջյանն ասել է․ ««Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գիրքը մի յուրօրինակ հուշարձան է, որով մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայագիտության տիտանին և շատ սիրելի Հասմիկ Աբեղյանին…»։

Նշվում է, որ Մանուկ Աբեղյանի, նրա գիտական ժառանգության մասին շատերն են գրել գրքեր, բազում հոդվածներ, հուշեր, այլևայլ ուսումնասիրություններ, որոնց շարքն այսօր համալրվում է նոր՝ «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքով: Գիրքը բաղկացած է առաջաբանից՝ նվիրված հայագետի կյանքին ու գիտական վաստակին, և երեք մասերից՝ «Աբեղյանը ժամանակակիցների հայացքով», «Մանուկ Աբեղյան գիտնականը»․ երրորդ՝ վերջին մասում զետեղված են Աբեղյանին նվիրված գիտական հոդվածները՝ երեք բնագավառներով՝ լեզվաբանություն, գրականագիտություն և մանկավարժություն:

Այստեղ ներկայացված են հիմնականում ֆակուլտետում կազմակերպված նախորդ «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտաժողովների զեկուցումները, ինչպես նաև տարբեր տարիներին տպագրված որոշ հոդվածներ։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները միջոցառման ժամանակ ներկայացրել են գիտության և մշակույթի անվանի գործիչների՝ Մանուկ Աբեղյանի մասին գրված խոսքերը։ Աննա Աբաջյանը կարևորել է այն փաստը, որ ուսանողները Մանուկ Աբեղյան գիտնականին ճանաչեն ոչ թե ամբիոնից հնչած գնահատանքի միջոցով, այլ լսելով, թե ինչ են ասել մեծերը մեծի մասին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել եկան նաև ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը, ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի թումանյանագիտության բաժնի ղեկավար Եվա Մնացականյանը և Ե․ Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը։

Գիրքը հրատարակվել է Մանուկ Աբեղյանի ծոռան՝ գերմանաբնակ Սուրեն Աբեղյանի մեկենասությամբ, որը գիտաժողովի ժամանակ տեսակապի միջոցով իր և իր երջանկահիշատակ մոր անունից շնորհակալական խոսք է հղել ԵՊՀ ղեկավարությանը, գիտաժողովի կազմակերպիչներին և գրքի հեղինակին։

Գրքի շնորհանդեսին հաջորդել է զեկուցումների ներկայացումը։ Գիտաժողովի շրջանակում զեկուցումներ են կարդացել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Վանաձորի պետական համալսարանի ներկայացուցիչները։

Միջոցառմանը ներկա են եղել ինչպես ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ գիտական հանրույթի այլ ներկայացուցիչներ, Հայաստանի թանգարանների տնօրեններ, ուսանողներ և այլ հյ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում