Saturday, 25 07 2026
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ինչո՞վ է զբաղված «Ապրելու երկիրը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը, ինչը շատերի համար անակնկալ էր: «Փաստը» փորձեց ճշտել՝ ի՞նչ տրամադրություններ ու պրոցեսներ են այսօր կուսակցությունում: «Մենք բազմաթիվ համայնքներում հաղթել ենք, շատերում նշանակալի ներկայացվածություն ապահովել։ Երևանը ևս Հայաստանի համայնքներից է, որտեղ այս փուլում «Ապրելու երկիրը» որոշակի անակնկալ անհաջողություն է ունեցել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, սակայն քաղաքական գործունեությանը երբեմն բնորոշ են անակնկալները»,- «Փաստի» հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Հարցնում ենք՝ արյդուամենայնիվ, ընտրություններից հետո ինչպիսի՞ զարգացումներ են կուսակցության ներսում։ «Նորմալ, առողջ ներկուսակցական մթնոլորտ է, քննարկումների և կուսակցական կառույցների ակտիվացման փուլում ենք։ Հաղթանակները հնարավորություն են՝ ցուցադրելու կառավարման հմտությունները և հնարավորությունները, ինչը մենք արել ենք այն համայնքներում, որտեղ ընտրությունների արդյունքներով ստանձնել ենք կառավարումը, իսկ պարտություններն ու անհաջողությունները շանս են վերլուծելու թերություններն ու պատճառները»,- նշեց Առաքելյանը։

Մեր զրուցակցի խոսքերով, Երևանի ավագանու ընտրություններին իրենք փորձեցին տալ գլխավոր ուղերձը` ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, ինչն «Ապրելու երկիրը» հաջողությամբ իրականացրել էր այլ համայնքային ընտրությունների ժամանակ, պարզապես քաղաքական վայրիվերումներից հոգնած հանրությունը չգնաց ընտրությունների և հաջորդ օրը անակնկալի եկավ՝ տեսնելով ուղերձի իրավացիությունը։ «Վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր այն տեղամասերում, որտեղ քիչ թե շատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, «Ապրելու երկիրն» անհամեմատ բարձր քվեներ է ստացել»,-ասաց կուսակցության համահիմնադիրը։

Հարցին՝ կուսակցությունում տրամադրվածությունները փոխվե՞լ են ապագա գործընթացների նկատմամբ, Առաքելյանը պատասխանեց. «Բացարձակ, պատրաստվում ենք ապագա պրոցեսներին՝ միևնույն ժամանակ ակտիվ աշխատելով այն համայնքներում, որտեղ ունենք ներկայացվածություն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում