Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Բլինքենի «անցումային» Գազան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերստին այցելել է Իսրայել: Ըստ արեւմտյան դիվանագիտական աղբյուրների, նա Երուսաղեմ է ուղեւորվել «Գազայի կարգավորման առաջարկությունների փաթեթը վարչապետ Նեթանյահուի հետ քննարկելու» առաքելությամբ: Նախօրեին տեղի է ունեցել անսպասելին. Սաուդյան Արաբիան, որ պաղեստինա-իսրայելական ճգնաժամի սկզբից հանդես էր եկել հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորումը սառեցնելու հայտարարությամբ, պաշտպանել է ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմագործողությունը: Արեւմտյան մամուլի տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը փորձում է մերձավորարեւելյան երկրների հետ համաձայնեցնել ամենաէական սկզբունքը. ՀԱՄԱՍ-ը քաղաքական կազմակերպություն չէ եւ չպետք է կառավարի Գազայի հատվածը: Սա կարող է արաբական երկրների կամ առնվազն առանցքային դերակատար-պետությունների համար ընդունելի լինել, եթե ԱՄՆ-ը կարողանա Իսրայելին համոզել, որ Երուսաղեմը նույնպես անկլավային տարածքի նկատմամբ իրավազորություն չպետք է ունենա:

Ըստ այդմ, Բլինքենի դիվանագիտական «թղթածրարում» կա առաջարկություն, որ Գազայի կառավարումը փոխանցվի Պաղեստինի ազատագրման շարժմանը, որ իշխանություն է Հորդանան գետի արեւմտյան ափին՝ Մահմուդ Աբասի գլխավորությամբ: Իսրայելը նրան ճանաչում է որպես Պեղեստինի ինքնավարության առաջնորդի, տասնյակ երկրներ, մինչդեռ, Ռամալայում դիվանագիտական ներկայացուցչությու ունեն: Քննարկվում է անգամ ՄԱԿ-ում Պաղեստինի վարչակազմին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը: Ամենահավանական է համարվում Գազայի հատվածում «անցումային կառավարման» առաջարկը, որ ենթադրում է տարածաշրջանային երկրների խաղաղապահ ուժերի տեղաբաշխում եւ ՀԱՄԱՍ-ի վերջնական լուծարում: Չի հստակեցվում, սակայն, թե Գազայում ի՞նչ իշխանություն է ենթադրում այդ նախագիծը: Ծրագրվում է ունենալ այսպես ասած՝ կենտրոնական կառավարու՞մ, թե խաղաղապահ ուժերը միայն երաշխավորելու են, որ արաբ բնակչությունն ունենա տեղական ինքնակառավարման մարմիննե՞ր:

Ոչինչ չի ասվում, թե «անցումային շրջանին» ի՞նչ է հաջորդելու, Գազայի հատվածը եւ Հորդանան գետի արեւմտյան ափը քաղաքականապես միավորվելու՞ են, կազմավորվելու՞ է միասնական Պաղեստին՝ միջազգային ճանաչման հեռանկարով: Իսրայել Բլինքենի այցին նախորդել է Իրանի արտաքին գործերի այցը Թուրքիա: Նախատեսված է, որ Անկարա կմեկնի Իրանի նախագահը: Թուրքիան դարձյալ հանդես է եկել իսրայելա-պաղեստինյան կարգավորման միջնորդ եւ երաշխավոր լինելու նախաձեռնությամբ: Երուսաղեմ Բլինքենի ուղեւորության նախօրեին թուրքական եւ ադրբեջանական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ պետքարտուղարը կայցելի նաեւ Անկարա: Բլինքենը Երուսաղեմում է, Թուրքիայի նախագահը՝ Աստանայում: Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը Բլինքենի աշխատանքային ժամանակացույցի մասին խոստացել է տեղեկություն տալ մոտակա օրերին:

Դատելով այդ զգուշավորությունից՝ Վաշինգտոնը եւ Անկարան փակ քննարկումներ են անցկացնում՝ կապված իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ամերիկյան նախաձեռնությանը Թուրքիայի արձագանքի հետ: Թուրքիան Գազայի հատվածում ռազմական ներկայության հայտ ներկայացրել է: Հնարավո՞ր է, որ տարածաշրջանի ազդեցիկ արաբական երկրները, մասնավորապես՝ Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան համաձայնեն Գազայում թուրքական զինուժի տեղաբաշխմանը: Իսկ Իսրայե՞լը: Բայց շատ ավելի էական է Իրանի գործոնը: Թեհրանը կընդունի՞ Գազայում «անցումային շրջանի» ամերիկյան նախաձեռնությունը, եթե այն ուղղված է ՀԱՄԱՍ-ի վերջնական չեզոքացմանը: Ամենաարտառոցը, սակայն, այն է, որ ամերիկյան ծրագրում, եթե, իհարկե, տեղեկատվական արտահոսքերը համապատասխանում են իրականությանը, ոչինչ չի ասվում այն մասին, թե իրենք՝ Գազայի հատվածում բնակվող ավելի քան երկուսուկես միլիոն արաբներն ի՞նչ կառավարում են նախընտրում: Ուստի իշխող տպավորություն է, որ իրավիճակի սրացումն, այնուամենայնիվ, արտաքին շահառու(ներ) ունի, իսկ գերնպատակը Պաղեստինի անկախ պետության հեռանկարի հետաձգումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում