Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Կոտայք գյուղի մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Կոտայքի բաժին հոկտեմբերի 13-ին զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ արցախյան պատերազմների մասնակից է, իր հետ զենք-զինամթերք է բերել և թողել Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհի կամրջի մոտ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հաղորդման հետքերով դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, Կոտայքի պարեկները և փրկարար ծառայության, ինչպես նաև Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցներ:

«Տղամարդու հայտնածը հաստատվեց: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննություն կատարվեց նշված հասցեում: Հայտնաբերվեցին ինքնաշեն, կարճեցված փողով ողորկափող հրացան, ակոսափող, առանց գործարանային համարների ինքնաձիգ, ակոսափող երկու հրազեն, Կալաշնիկովի ինքնաձիգ՝ փամփշտատուփով, «ПК» տեսակի գնդացիր՝ ոտնակով, որին ամրակցված ժապավենում կար 7,62 մմ տրամաչափի գնդացրի համար նախատեսված 95 փամփուշտ, «АГС» տեսակի նռնականետ՝ ոտնակներով և փամփշտատուփով, «Մակարով» տեսակի նմանվող և առանց գործարանային համարների երեք ատրճանակ, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 1793 փամփուշտ, փայտե կոթով արբալետ, ինքնաձիգի գազամխոցով փակաղակի շրջանակ, հրացանի համար նախատեսված զարկանաձգային մեխանիզմ, ինքնաձիգի փակաղակ, հրազենի երկու դետալ, նռնականետի արկ և արկի երեք դետալ, ինքնաձիգի պիտույքների համար նախատեսված տարաներ, ականանետի տարբեր տրամաչափերի երկու արկ, տարբեր տրամաչափերի 209 փամփուշտ, հակատանկային նռնակների մեկ պարկ վառոդ, «Ֆ1» տեսակի 21 նռնակ, 3 արկ, ձեռքի 2 նռնակ, առանց բռնակների 5 սվին-դանակ, ինքնաձիգի երկու դետալ, 7,62 մմ տրամաչափի 788 փամփուշտ, ինքնաձիգի 10 փամփշտատուփ, որոնցից 3-ի մեջ կային 5,45 մմ և 7,62 տրամաչափի ընդհանուր 74 փամփուշտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերված զենք-զինամթերքը առգրավվել է՝ հետագա քննության համար: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում