Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ եգիպտական Al-Ahram ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Յուսրի Էզբավին հայտարարել է, որ Իսրայելը եգիպտական գազը փոխարինելու է ադրբեջանականով.
«Եգիպտոսի և Իսրայելի հարաբերությունների կտրուկ վատացումը, ամենայն հավանականությամբ, հանգեցնելու է Իսրայելի կողմից եգիպտական գազի ներկրման մասին գոյություն ունեցող համաձայնագրի չեղյալ հայտարարմանը։ Այդպիսի պայմաններում Իսրայելն ակտիվորեն փնտրում է այլընտրանքային ուղիներ, որոնցից մեկն էլկարող է դառնալ Ադրբեջանը։
Ադրբեջանական գազը կարող է Իսրայել հասնել Թուրքիայի տարածքով։ Թուրքիան ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրից տարեկան ստանում է 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ։ Մինչև 2017 թվականն այդ ցուցանիշը կրկնապատկվելու է։ Բացի այդ, թուրքական խողովակաշարերի միջոցով Եվրոպա է հասցվելու ևս 10 միլիարդ խորանարդ մետր գազ։ 2010 թվականին Եգիպտոսն Իսրայելին հատկացրել է 1.7 միլիարդ խորանարդ մետր գազ»։









































