Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

Չափերդ չանցնեք. վիզներդ կտեսնեք, մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Չափերդ չանցնեք. վիզներդ կտեսնեք, մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի

1992-ին ես քեզ կդարձնեմ ՀԱՊԿ անդամ։ 7 տարի անց` 1999-ին դու կգլխատվես։ Հետո 80 մլն դոլար պարտքի դիմաց կառավարման կվերցնեմ քո ռազմավարական օբյեկտները (էներգետիկ ենթակառուցվածքներից մինչև երկաթուղի)` քեզ դարձնելով պատանդ։ Դա կանեմ քո ղեկավարի ու իմ գործակալի ստորագրությամբ։ Չի ստորագրի` կփոխեմ։ Կփոխեմ` կկտրվի լափատաշտ դարձրած քո բյուջեից։ Չի ուզում։ Ուրեմն կվերցնեմ։

Դու կդառնաս ԵԱՏՄ անդամ մի քանի ժամում` խաչ քաշելով մի քանի տարի տևած եվրաասոցացման բանակցությունների վրա։ Հետո ես քո թշնամուն 5 մլրդ դոլար արժողությամբ ռազմամթերք կվաճառեմ, որով նա 2016-ի ապրիլին և դրանից հետո կխոցի քո զինվորին` քո ղեկավարի ու իմ` արդեն հաջորդ գործակալի լռությամբ։ Չի լռի` կփոխեմ։ Կփոխվի` կկտրվի լափատաշտ դարձրած քո բյուջեից։ Չի ուզում։ Ուրեմն կվաճառեմ։

Հետո դու գործակալներիս կվռնդես, կասես ես եմ որոշում։ Կասես` արտաքին կուրսը չեմ փոխում, կմնաս ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում, հետս կգաս Սիրիա խաղաղապահ առաքելության ու միջազգային հարթակներում կքվեարկես ինձ հետ սինքրոն։ Բայց միևնույն ա, խնդիր կա` դու ես որոշում։

Հետո կսկսվի լայնամասշտաբ պատերազմ, ու ես չեմ գա, դու կպարտվես։ Կասեմ քո տարածքը չի։ 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին կհարձակվեն արդեն քո տարածքի վրա, կասեմ սահմանազատված չի։ Գործակալներիս կմոբիլիզացնեմ քեզ փոխելու, բայց բոլոր կանոններին հակառակ դու կլինես, կմնաս։ Պայմանագիր կկնքենք, փողը կտաս, զենքդ չեմ տա, կասեմ խառն եմ, հետո կտամ։ Գործակալներիս գործակալներին կնշանակեմ, խաղաղապահներիս հետ կքաշեմ ու կհրետակոծեն եղբայրներիդ, քույրերիդ ու երեխաներիդ։

Ու դա նորից լավ շանս ա, պարարտ հող. փողոցում ու սոցցանցերում հարթակ կհանեմ փնթի, հակահիգիենիկ գործակալներիս (նրանց կմիանան ազնիվ մոլորյալներ ևս) ու կփորձեմ ստանալ կրիտիկական զանգված` փոխելու քեզ։ Ու դա արդեն կանեմ բացեիբաց. միգուցե վերջին շանսն ա։ Քանի որ դու ճիշտ էիր, դու ուրիշ ես, ինձ նման չես։ Դու ես որոշում, ու ես դա չեմ ուզում։

Հ.Գ. Մեր բոլոր թշնամիներին նման բարեկամ եմ մաղթում։ Ու հա, վիզներդ կտեսնեք, բայց մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի։

Չափերդ չանցնե՜ք։ Էստեղ մենք ենք որոշում։ Ժողովուրդն է որոշում։

Կեցցե անկախությունը 🇦🇲

Կեցցե ինքնիշխանությունը 🇦🇲

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը🇦🇲

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում