Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

«Ծոմի» վերջը

Ի տարբերություն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» անհատական ակցիայի, նրա կուսակցության «խմբակային ծոմը», որ վերաբերում էր ԱԺ նիստերի բոյկոտին, անհամեմատ ավելի երկար տևեց, բայց կրկին ավարտ ունեցավ: «Ժառանգությունը» երեկ որոշել էր, որ պետք է մասնակցի սեպտեմբերի 13-ին մեկնարկելիք ԱԺ աշնանային նստաշրջանին: Բայց ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի, այդպես էլ «Ժառանգության» նիստադուլի պարագայում անհասկանալի մնաց ակցիայի իմաստը, նպատակը, արդյունքները:

Կուսակցությունը խորհրդարանական նիստերը սկսեց բոյկոտել գարնանը, դա բացատրելով փետրվարի 17-ի կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմամբ, դրա մասնակիցներին մեղադրելով հակասահմանադրականության մեջ: Եվ այդ տրամաբանությամբ, անհասկանալի է, թե ինչու է «Ժառանգությունը» նորից որոշում մասնակցել նիստերին, եթե այդ հուշագիրը դեռ ուժի մեջ է, և նրա մասնակիցներից ոչ մեկը հակառակի մասին չի հայտարարել: Մյուս կողմից կարծես թե ակնհայտ էր, որ, այսպես ասած, փողոցային քաղաքականության հարցում «Ժառանգությունն» արդյունքների չկարողացավ հասնել, ինչի պատճառն ինչ-որ առումով նաև Հայ ազգային կոնգրեսն էր: Երբ այս կուսակցությունը հայտարարեց խորհրդարանը բոյկոտելու մասին, Կոնգրեսը գտնվում էր միտինգային դադարի փուլում:

Ըստ ամենայնի` ժառանգականների մարտավարական հաշվարկը նրանում էր, որ կարելի է օգտվել այդ բացից և Կոնգրեսից վերցնել բացօթյա քաղաքականության առաջատարությունը, հատկապես որ «Ժառանգության» պատգամավորներն այդ առումով միշտ էլ ակտիվ են եղել` տարբեր սոցիալական խմբերի ակցիաների ընթացքում կանգնելով այդ խմբերի կողքին: Իսկ փետրվարի վերջին այդ խմբերը նկատելիորեն ակտիվացել էին, և «Ժառանգությունն», անշուշտ, կարող էր հավակնել բավական լուրջ ալիք կազմակերպելուն և այդպիսով բացօթյա քաղաքական հարթակը վերցնելուն: Սակայն Կոնգրեսի գարնանային մարդաշատ, աննախադեպ մարդաշատ հանրահավաքները վկայեցին, որ հասարակության զգալի մասը շարունակում է հենց Կոնգրեսին համարել բացօթյա քաղաքական հարթակի առաջատար:

Այլ հարց է, թե հետո Կոնգրեսն ինչպես տնօրինեց այդ աննախադեպ մարդաշատությունը, ինչ արդյունավետությամբ: Բայց փաստն այն է, որ «Ժառանգությունը», թերևս, հստակ արձանագրեց, որ դեռևս խիստ անպատրաստ է Կոնգրեսի հետ մրցակցելուն: Եվ այդժամ այլ բան չի մնում, քան վերադառնալ խորհրդարան և փորձել այնտեղ քաղաքականություն իրականացնել, քանի որ Հայաստանում, ըստ էության, տրված է նախընտրական պայքարի մեկնարկը, և ցանկացած ամբիոն դառնում է խիստ կարևոր:

Միայն թե հարկ է երևի թե արձանագրել, որ տեղի ունեցածը «Ժառանգության» հերթական, այսպես ասած, «բումերանգ» ակցիան էր, երբ կուսակցականները բավական աղմկոտ որոշում են կայացնում` անհատական կամ կուսակցական մակարդակներում, իսկ հետո վերադառնում են սովորական ելման դիրք: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ե’ւ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ե’ւ մինչ այդ նրա խորհրդարանական մանդատը դնելու որոշմանը, ե’ւ նաև խորհրդարանի նիստերը բոյկոտելու որոշմանը:

Սեփական որոշումների և հայտարարությունների հանդեպ նման վերաբերմունքը, իմիջիայլոց, վերջին շրջանում բնորոշ է ոչ միայն «Ժառանգությանը», այլ Հայաստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերին` անխտիր: Սա խոսում է Հայաստանում քաղաքական վարքի ընդհանուր նշաձողի անկման մասին, ինչը հանրության մոտ կարող է տոտալ անտարբերություն առաջացնել «քաղաքականություն» երևույթի հանդեպ: Իսկ դա արդեն ջուր է ապաքաղաքական վարչակարգի ջրաղացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում