Thursday, 16 07 2026
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը»

Մենք Փաշինյանի հետ եկել ենք քաղաքականություն, նրա հետ էլ հեռանալու ենք, այս շաբաթ խորհրդարանում ընդդիմությանը հայտարարել էր մեծամասնության պատգամավորներից մեկը: Նա ուզում է ասել, թե չեն դավաճանելու Փաշինյանին: Եվ թվում է, թե ամեն ինչ նորմալ է, առաքինի, հատկապես, երբ ընդդիմությունն էլ ակնհայտորեն փորձում է պարբերաբար խաղալ Փաշինյանի և նրա խորհրդարանական մեծամասնության միջև «սեպ» խրելու վրա, ինչն ի դդեպ բնորոշ է եղել Հայաստանի բոլոր ընդդիմություններին: Սակայն, այդ ամենով հանդերձ, առաքինի հայտարարության տակ առկա է Հայաստանի համար քաղաքական մշակույթի և ինստիտուցիոնալ մտածողության մի մեծ խնդիր, ավելի շուտ՝ այդ ամենի բացակայության մեծ խդիր, որը Հայաստանի համար կոնցեպտուալ հարց է: Խոսքը «մեկ մարդու» համակարգի մասին է, որ Հայաստանի քաղաքական դաշտի բնորոշ հատկանիշն է, ինչը Հայաստանի պետականության համար դառնում է «աքքիլեսյան գարշապար», պետականությունը արտաքին քաղաքական իրողությունների և անվտանգության մարտահրավերների հանդեպ դարձնելով խոցելի:

Եվ այդ խնդիրը Հայաստանն ուղեկցել, ուղեկցում է առ այսօր, և թերևս կշարունակի ուղեկցել շատ երկար, եթե Հայաստանում չփոխվի քաղաքական մտածողության ու ընկալումների ալգորիթմը, և մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, քաղաքական առաքինության չափանիշ սահմանեն ոչ թե մեկ այլ մարդու՝ այլ գաղափարի, արժեհամակարգի, քաղաքական հայեցակարգերի և ծրագրերի հանդեպ հավատարմությունը: Սա բոլորովին չի նշանակում քաղաքական թիմակցի կամ առաջնորդի հանդեպ հավատարմության արժեքի նսեմացում:

Մարդկային փոխհարաբերակցությունը, զորակցությունը, որևէ գործում թիմակցությունը կարևոր հատկանիշներ ու անգամ առաքինություններ են, սակայն քաղաքականության՝ որպես հանրային և պետական զբաղմունքի հիմքում այդուհանդերձ պետք է լինի ոչ թե մարդու, այլ գաղափարի, հայեցակարգի, ծրագրի հանդեպ հավատարմությունը, որպեսզի Հայաստանում ավարտվի «մեկ մարդու» շուրջ կառուցվող պետական և կուսակցական համակարգերի «դարաշրջանը»:

Որպեսզի Հայաստանը դադարի լինել «մեկ մարդուց» կախված սուբյեկտ, անկախ, թե ինչ է այդ մեկ մարդու անուն ազգանունը և մարդկային ու քաղաքական նկարագիրը: Հայաստանը լինելով ռեսուրսներով համեստ պետականություն, պետք է իր համար ռեսուրսի վերածի նաև հասարակական-քաղաքական համկարգերի բարդությունը և բազմաշերտությունը: Հենց այդ հնարավորությունը մեծացնելու համար է կարևոր խորհրդարանական կառավարմամբ մոդելը, որը պայմանական, հարաբերական ասած՝ տալիս է «131 մարդու» համակարգ ձևավորելու հնարավորություն: Իսկ դա իր հերթին Հայաստանին տալիս է քաղաքական ավելի մեծ ճկունություն և շարժունակություն:

Բայց, այդ ամենի համար իհարկե շատ կարևոր է, որպեսզի քաղաքականության մեջ հայտնվեն քաղաքական մտածողության և էության կրողները, և հայտնվեն ու մնան ոչ թե մեկ մարդու շնորհիվ, այլ սեփական քաղաքական մտքի և ստեղծագործական ներուժի: Իհարկե, առավել շահեկան է հակառակը՝ «հանձնել» պետական հեռանկարների և անվտանգության ամբողջ պատասխանատվությունը մեկ մարդու, պահել միայն նրա հանդեպ հավատարմության պատասխանատվությունը, գցելով նրան այդ «թակարդը», իսկ պետությունն էլ գցելով «մեկ մարդու» մեխանիզմի թակարդը: Հայաստանն արդեն ունեցել է այդ մեխանիզմի կոնկրետ «զոհեր»: Հաջորդը լինելու է Փաշինյանը: Ամբողջ խնդիրն այն  սակայն, որ բոլորի դեպքում անխուսափելի հետևանքներ լինում են Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում