ՌԴ-ն հասկացնում է, որ տարածաշրջանում ունի ռազմական ներկայություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Քաղաքագետի խոսքով` ՌԴ-ն այսօր տարբեր դրսևորումներով հակամարտության մեջ է հավաքական Արևմուտքի հետ. «ՌԴ-ի արձագանքների տակ չկա այնպիսի սպառնալիք, որը գետնի վրա լուրջ փոփոխություն կբերի: ՌԴ-ն շատ լավ հասկանում է, որ չի կատարում դաշնակցային պարտավորությունները: Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը: ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկը հարձակման է ենթարկվում, որին կառույցը պատշաճ չի արձագանքել»:







































