Saturday, 11 07 2026
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից

Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորման լուրն ինձ շոկի մեջ գցեց. Վլադիմիր Սպիվակով

Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորման և առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպման վերաբերյալ լուրն ինձ ուղղակի ցնցել է։ Այս մասին ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ, Ֆրանսիայի պատվավոր լեգեոնի սպա, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՌԴ «Հանուն Հայրենիքի» շքանշանակիր, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկվայի միջազգային երաժշտական տան նախագահ Վլադիմիր Սպիվակովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես խորը վիշտ եմ ապրում և չեմ կարող այն չկիսել իմ շատ սիրելի հայ հանդիսատեսի հետ, որի հետ ես կապված եմ արդեն 40 տարի։ Եվ դա ոչ միայն ստեղծագործական, այլև մարդկային ու բարեկամական կապ է, այդ իսկ պատճառով չեմ կարող լռել օրը ցերեկով տեղի ունեցող անարդարության վերաբերյալ։

Հայ ազգը, ինչպես և Երկրագնդի ցանկացած ազգ իր գոյությունը պահպանում է, աճում և զարգանում է նախևառաջ սերնդեսերունդ փոխանցվող մշակույթի շնորհիվ։ Արվեստի մարդկանց առաքելությունն է ստեղծել Հայրենիքի վեհ կերպարը։ Իմ աչքի առաջ Սերգեյ Սմբատյանը, որին ես ճանաչել եմ, երբ նա դեռ երեխա էր, փոքրիկ տղայից դարձել է իր հայրենիքի փառքը բարձրացնող լուսավորիչ, հայ մեծ մշակույթի կրող։ Ավելին, զրոյից ստեղծել է հրաշալի սիմֆոնիկ նվագախումբ։ Գոյության 17 տարիների ընթացքում, շնորհիվ իր ղեկավարի երաժշտական և կազմակերպչական տաղանդի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է բազմաթիվ համերգներ, փառատոներ, հյուրախաղեր։ Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային համբավ ունեցող տասնյակ ականավոր երաժիշտներ։ Մաեստրո Սմբատյանն արդեն երկար տարիներ համաշխարհային ասպարեզում Հայաստանի և նրա մշակույթի գլխավոր քարոզողներից է։ Եվ ես վստահ եմ, որ հայ ունկնդիրը պետք է հպարտանա նման արտիստով։

Իմ ընկերոջ՝ հայտնի հասարակական գործիչ, մարդասեր, իրական հայրենասեր Արմեն Սմբատյանի մարդկային և մասնագիտական որակների մասին կարող եմ երկար խոսել, բայց կասեմ գլխավոը՝ անգնահատելի է նրա ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։

Երկու խոսք՝ Ֆեմիդայի՝ արդարադատության աստվածուհու մասին։ Ինչպես հայտնի է, նրա աչքերը փակ են ժապավենով։ Փոխաբերությունը հասկանալի է. օրենքի առջև բոլորը հավասար են։ Սակայն… ոչ մի երկրում ոչ ոք չի չեղարկել անմեղության կանխավարկածը։ Եվ պատիժը պետք է համապատասխանի հանցագործությանը։ Արմեն և Սերգեյ Սմբատյանների մեղավորությունն ապացուցված չէ։ Դատարանը դեռ պետք է քննի այս գործը։ Կալանավորել մարդկանց, ում մեղքն ապացուցված չէ, որոնք չեն գործել քրեական հանցանք, ասենք, զինված հարձակում կամ սպանություն, անմեղության կանխավարկածի մեծ խախտում է։ Բոլորին հայտնի է, որ Արմեն և Սերգեյ Սմբատյանները որևէ վտանգ չեն ներկայացնում հայ հասարակությանը։ Ավելին, Սերգեյ Սմբատյանի կալանավորումը բացասական երանգ է հաղորդում և հարվածում աշխարհում հայկական մշակույթի վարկանիշին։ Ինձ համար շատ ծանր է դա գիտակցելը։

Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր զբաղվում են այս հարցով, մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը փոխել Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցը՝ համաձայն բոլոր քաղաքակիրթ պետություններին բնորոշ և աշխարհում գործող մարդասիրական նորմերի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում