Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Ռուսական հուսահատության վտանգը

Սիրիայում հակակառավարական ցույցերի ժամանակ ընդդիմությունն այրել է Ռուսաստանի դրոշը՝ ի պատասխան այն բանի, որ Կրեմլը աջակցություն է հայտնում և փորձում է արդարացնել Բաշար Ասադի բռնատիրական ռեժիմի գործողությունները:

Սա կարելի է համարել մերձավորարևելյան իրադարձություններում աննախադեպ մի զարգացում, երբ հակակառավարական ցույցերի ընթացքում այրվում է ՌԴ պետական դրոշը: Մերձավոր Արևելքում և հատկապես արաբական աշխարհում Ռուսաստանի դիրքերը միշտ բավական ամուր են եղել, սակայն ներկայումս ակնհայտ է, որ Կրեմլը այստեղ էլ տապալվում է անհուսորեն:

Եվ սա, ըստ էության, լոկալ տապալում չէ, այլ ռուսական գլոբալ քաղաքականության անկման մի դրվագ ընդամենը: Պարզապես սա բավական պերճախոս դրվագ է, որովհետև կատարվում է մի տեղում, որին Ռուսաստանը ավանդաբար շատ մեծ ուշադրություն է դարձրել, շատ լուրջ ջանքեր գործադրել ամբողջական վերահսկողության, հանրային ռեսուրսներին տիրապետելու առումով: Սակայն այսօր տեսնում ենք, որ ռուսական անգամ առաջնային թիրախային քաղաքականությունը, պտուղներ տալու փոխարեն, չորանում է կամ տալիս է, այսպես ասած, որդնած պտուղներ:

Խնդիրն այս ամենում այն է, որ ռուսական քաղաքականության պտուղների հույսին է մեր պետությունը՝ Հայաստանը: Եվ Հայաստանն այդ հույսին է մնացել իշխանական քաղաքականության արդյունքում, որը, հանուն իր փողի և իշխանության, Հայաստանը վասալային կախվածության մեջ է դրել, և այդպիսի կախվածության մեջ է դրել մի ծառից, որը, ըստ էության, որդնած պտուղներ է տալիս:

Այսինքն՝ տարիներ շարունակ իշխանական քաղաքականությունը Հայաստանը դրել է հիվանդ ծառի վրա, կախ է տվել հիվանդ ծառից: Եվ այսօր զարմանալի չէ, որ Հայաստանն ինքն էլ հիվանդ է, ընդ որում՝ գրեթե անկողնային հիվանդ, որին բուժելու համար նախևառաջ պահանջվում է այն ազատել որդնած, հիվանդ ռուսական ծառից: Այլապես հնարավոր չէ լուծել Հայաստանի խնդիրներն առանձին վերցրած, քանի դեռ ռուսական ծառի որդերն ինքնաբերաբար անընդհատ լցվելու են այդ ծառից կախված Հայաստանի վրա:

Իսկ Ռուսաստանի հիվանդությունն այժմ կարծես թե անբուժելի է և արդեն տալիս է պարզապես հիմնարար նշանակություն ունեցող մետաստազներ, ինչպիսին հենց նույն մերձավորարևելյան դիրքերի երերումն է: Ու այնտեղից հարկադրված «նահանջող» Ռուսաստանը գալու և բազավորվելու է իր վերջին հանգրվանում` Կովկասում, ֆորպոստ Հայաստանում՝ դառնալով է՛լ ավելի ագրեսիվ: Հետևաբար, մերձավորարևելյան զարգացումները այսօր Հայաստանին երևի թե պարտադրում են արդեն այժմվանից անվտանգության միջոցներ ձեռնարկել՝ ռուսական հուսահատության տակ չմնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում