Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հայէկոնոմբանկը տեղաբաշխում է դոլարային և դրամային պարտատոմսեր

Սույն թվականի հուլիսի 18-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:

Տեղաբաշխման ենթակա  դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5,0 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.00 տոկոս, շրջանառության ժամկետը՝  36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 1,5 մլրդ ՀՀ դրամ, որը ներառում է 150,000 հատ անվանական,  ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 11.25 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Ե՛վ դոլարային, և՛ դրամային պարտատոմսերի մարման ամսաթիվն է 18.07.2026թ.-ը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (market maker):

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2023թ. հունիսի 28-ին: Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ և ներբեռնել Բանկի կայքէջից՝ https://www.aeb.am/hy/arjetxter-partatomser/, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

Հիշեցնենք*, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Ինչպես նաև, պարտատոմսերից ստացված եկամուտները հարկման ենթակա չեն ֆիզիկական անձանց համար:

* Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, պարտատոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր, որոնք ներկայացված են ազդագրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում