ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը և Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը այսօր հանդիպում ունեցան Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ:
Այս տարի լրանում է Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական թատրոնի 90-ամյակը, ինչի կապակցությամբ որոշվեց հոկտեմբերի սկզբին Արտաշատում անցկացնել հանրապետական թատերական փառատոն՝ հայտնում են Թատերական գործիչների միությունից։










































