Monday, 13 07 2026
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը

Ադրբեջանի սադրանքն ու Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Վաշինգտոն

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց է կատարում Վաշինգտոն, որտեղ  հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջեյք Սալիվանի և այլ պաշտոնյաների հետ, ու ըստ հաղորդագրության քննարկելու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործակցությունը: Թե ինչ կոնկրետ հարցեր է ենթադրելու քննարկումը, պարզ չէ, սակայն ուշադրության է արժանի այն, որ ԱԽ քարտուղարի այցը տեղի է ունենում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցության երկրորդ ռաունդից հետո, որ կայացավ հունիսի 26-29-ը Վաշինգտոնում: Մյուս ուշադրության հանգամանքը այն է, որ այդ ռաունդից հետո Հայաստանում կայացավ Անվտանգության խորհրդի նիստ՝ հունիսի 30-ին, որին էլ փաստորեն հաջորդում է Արմեն Գրիգորյանի ԱՄՆ այցը:

Չի բացառվում, որ Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն է մեկնում Անվտանգության խորհրդի նիստի քննարկումների«արդյունքով», որն էլ կարող է որոշակիորեն պայմանավորված լինել վաշինգտոնյան հայ-ադրբեջանական բանակցության ինչ որ «հանրագումարով»: Բոլոր դեպքերում, ժամանակագրական հաջորդականությունը արժանի է ուշադրության: Մյուս կողմից, վաշինգտոնյան բանակցությունից և Հայաստանում ԱԽ նիստից հետո թվիթերյան գրառում արեց Հայաստանի հատուկ հանձնարարությունների գծով  դեսպան Մարուքյանը, որն ի դեպ  Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցության՝ Հայաստանի պատվիրակության կազմում էր:

Նա թվիթերյան գրառումով ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի լրատվամիջոցները փաստացի «ազդարարում» են Բաքվի հատուկ գործողություն Արցախի դեմ, կոչ անելով միջազգային հանրությանը հետևել Ադրբեջանի գործողություններին և թույլ չտալ նոր էսկալացիա: Ադրբեջանի քարոզչությունը դրանով զբաղված է տևական ժամանակ, այդ թվում վաշինգտոնյան բանակցությանը զուգահեռ:  Ավելին, այդ բանակցության մեկնարկին Ադրբեջանը գործնականում գնաց սադրանքի, որի հետևանքով Արցախի հետ շփման գծում հայկական կողմն ունեցավ չորս զոհ: Եթե վաշինգտոնյան հանդիպումից հետո, առավել ևս այդ հանդիպումներին մասնակից հայաստանցի պաշտոնյան անում է միջազգային հանրությանն ուղղված այդպիսի կոչ, ապա դա թույլ է տալիս առնվազն եզրակացնել, որ այդ հանդիպումների ընթացքում Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը չի արժանացել բավարար, համենայն դեպս հայկական կողմին բավարարող ուշադրության: Խոշոր հաշվով, թերևս այդ ուշադրությունը բարձրացնելու համատեքստում է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի այցն ԱՄՆ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում