Tuesday, 16 06 2026
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին

«Աշխարհի հայերը» գրքաշարի վերջին հատորը նվիրված է աշխարհի հայ բարերարներին

Հայերը, պատմական տարբեր իրադարձությունների հետևանքով սփռվելով աշխարհով մեկ՝ մշտապես ուժ են գտել վերածնվելու, արարելու և իրենց ավանդը ներդնելու գրեթե բոլոր ոլորտներում։ Ապրելով օտար երկրներում և ստեղծելով համամարդկային արժեքներ՝ նրանք երբեք չեն մոռացել իրենց արմատների և ինքնության մասին։ Որքան էլ տարօրինակ թվա՝ այսօր նրանցից շատերին ճանաչում են միայն նեղ մասնագիտական շրջանակներում, նույնիսկ` Հայաստանում։ Այս բացը լրացնելու համար 2011 թ.-ից Վիվա-ՄՏՍ-ը «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» հետ գործընկերությամբ ներկայացնում է «Աշխարհի հայերը» գրքաշարը։

Վերջերս ընթերցողի սեղանին է դրվել գրքաշարի 13-րդ հատորը՝ նվիրված աշխարհի հայ բարերարներին։ Մարդկանց՝ որոնք տարիներ շարունակ օրինակելի կերպար են եղել բոլորի համար։ Գրքում տեղ են գտել բարերարներ Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Միքայել Արամյանցի, Փոլ Չաթերի, Հովհաննես Լազարյանի, Պողոս Նուբարի, Ալեք Մանուկյանի, Քըրք Քրքորյանի, Շառլ Ազնավուրի և Ջերարդ Գաֆեսճյանի անունները,  նրանց անցած ուղին ու ներդրումը։ Այսօր էլ տարբեր երկրներում կարելի է տեսնել այս բարերարների թողած ժառանգությունը․ մշակութային հաստատություններ, եկեղեցիներ, հայկական դպրոցներ և հայապահպան այլ կենտրոններ։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայերի, այլև օտարերկրացիների շրջանում։ Հատուկ կարևորություն է տրվել նաև նորանկախ Հայաստանի կայացման գործում իրենց մեծ ներդրումն ունեցած բարերարներին, որոնց շնորհիվ ստեղծվել և այսօր էլ գործում են բազմաթիվ հաստատություններ։

2011 թ.-ից հրատարակվող՝ «Աշխարհի հայերը» գրքաշարի առաջին չորս հատորները նվիրված են  աշխարհի մայրցամաքներում կառուցված հայկական մոտ 800 հուշարձաններին։ Այնուհետև շարքը շարունակվում է աշխարհի հայերին նվիրված հրատարակություններով (աշխարհի հայ երաժիշտներին, նկարիչներին, կինոգործիչներին, ազդեցիկ կանանց)։ Նրանց թվում են ինչպես բոլորիս կողմից ճանաչված ու սիրված դեմքեր, այնպես էլ՝ շատերի համար անծանոթ մարդիկ։ Գրքաշարը նախատեսված չէ վաճառքի համար, սակայն էլեկտրոնային տարբերակով հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի կայքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում