Միջազգային հանրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, մինչդեռ ԼՂ խնդիրը ավելի վտանգավոր է: «Առաջին լրատվական»-ի հետ բացառիկ հարցազրույցում նշեց Գալվուեյի համալսարանի մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի անդամ Էնդրյու Ֆորդը:
Ըստ մեր զրուցակցի՝միջազգային իրավունքի վճռի կատարումը կամավոր չէ, պարտադիր է․ «ԼՂ խնդիրը շատ վտանգավոր է, ամեն անցնող օր հարց է առաջացնում՝ քանի մարդ կմնա ապրելու ԼՂ-ում:Ստեղծված պայմանները դժվարացնում են կյանքը Լեռնային Ղարաբաղում»:










































