Thursday, 16 05 2024
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական

«Մեր ժողովուրդն ինքն է որոշում` իր պատմության որ էջն է փակ և որ էջն է բաց». Արամ Սարգսյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովը երեկ հայտարարություն էր տարածել, որում նշվել է. «Հայաստանում հայտարարված վերջին համաներումը, 2008թ. մարտյան իրադարձությունների ընթացքում 10 մահվան դեպքերի նոր հետաքննություն սկսելու ազդակը, ընդդիմության ու կառավարող կոալիցիայի միջև կառուցողական երկխոսության արդյունավետ սկիզբը նշանակում են, որ 2008 թվականի մարտյան դեպքերի վերաբերյալ գործը կարելի է վերջնականապես համարել փակված» ։

Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործառույթի մասին բանաձևի նախագիծը քննարկվելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում: Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը ներկայացրել են 18 էջանոց մի փաստաթուղթ, որով ողջունում են «իշխանությունների և քաղաքական բոլոր ուժերի կողմից ցուցաբերած քաղաքական կամքը` Եվրոպայի խորհրդի չափանիշների և հանձնարարականների հիման վրա խնդիրը լուծելու համար»:

Ըստ հանձնաժողովի՝ 2008 թ. իրադարձությունները և դրանց հետևանքները բացահայտեցին երկրի դեմոկրատական զարգացման առաջնահերթությունները. «Մասնավորապես` իրական ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ստեղծումը հուսալի ժողովրդավարական և բազմակարծիք քաղաքական մթնոլորտի, որը կվայելի հայ հասարակության լիարժեք վստահությունը, բաց և բազմակարծիք լրատվական դաշտի ստեղծումը, ոստիկանության և դատական համակարգի ռեֆորմները` այդ մարմինների անկախությունը երաշխավորելու նպատակով, ինչպես թղթի վրա, այնպես էլ գործնականում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն, անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը` նկատեց. «Աշխարհը իրականում այդքան էլ արդար չի, արդարությունն Աստծո մոտ է: Մեր ժողովուրդը ինքն է որոշողը` իր պատմության որ էջն է փակ և որ էջն է բաց: Որ այս երկրին փոփոխություններ են անհրաժեշտ` յուրաքանչյուր հայ հասկանում է: Որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի գործող անձինք կամ մոնիթորինգ իրականացնող անձինք դա չեն ընդունում, չեն հասկանում` սա արդեն իրենց պրոբլեմն է: Մեր ժողովրդի հավաքականությունն է, որ պիտի աշխարհին ցույց տա, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան, և դա է պատճառը, որ Հայաստանը դատարկվում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում