Thursday, 16 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցածի քաղաքական ձնագնդին

Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը և դրա առնչությամբ մեղադրանքը, որ ներկայացվել է 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին, ակնհայտորեն փորձ է արվում դարձնել ներքաղաքական ձնագնդի: Այդ փորձը գուցե և օրինաչափ է, քաղաքական շահառություն ունեցող ուժերը մշտապես և ամենուր փորձում են այդ նպատակի համար օգտագործել հանրային հնչեղության ցանկացած միջադեպ, և Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցածը չէր լինելու բացառություն: Հատկապես, որ այն իսկապես բավականին աղմկոտ, և գոնե առայժմ շատ հարցեր պարունակող եւ գործնականում առայժմ առանց էական պատասխանների պատմություն է: Խնդրի զգայական կողմին անդրադարձել եմ օրեր առաջ, նկատելով, որ հարցն այդ առումով ունի շատ մեծ խորություն և ընկած է մեր հասարակական և պետական օրգանիզմի համակարգային խնդիրների հիմքում:

Դառնալով քաղաքական շահառությանը, որ անկասկած ծավալվում է խնդրի իրավական ծավալմանը զուգահեռ, ապա այստեղ պատկերը թերևս բավականին բազմաշերտ է, ոչ միարժեք, և իհարկե որոշակիորեն կապակցված է նաև իրավական գործընթացի տրամաբանությանը, մասնավորապես Գայանե Հակոբյանի կալանավորման մասին որոշմանը: Նախ, արդյո՞ք տեղի ունեցածը ունեցել է իրապես այնպիսի բնույթ, որը ենթադրում էր խափանման միջոցի ընտրության կալանքի տարբերակը: Առերեւույթ, իսկապես բավականին ծանր կարող է դիտվել վարչապետի ընտանիքի անդամի հանդեպ որևէ սպառնալիք քայլը: Մյուս կողմից, արդյո՞ք իսկապես եղել է այդօրինակ իրական սպառնալիք, և առավել ևս՝ որոշակիորեն կանխամտածված և ծրագրված:

Եթե ոչ, ապա կարո՞ղ էր արդարացված լինել կալանավորման որոշումը, որը իհարկե անխուսափելիորեն բորբոքելու էր կրքեր, թեժացնելու և ուժգնացնելու էր պատմության այսպես ասած քաղաքական հնչեղությունը: Կրկնեմ, այստեղ հարցադրումը պայմանավորված է նրանով, որ այդուհանդերձ խափանման միջոցի ընտրությունը կարծես թե միարժեք հիմնավորված չէ, կամ միարժեք հիմնավորված չէ տեղի ունեցածի կանխամտածված բնույթը: Թե՞ հիմնավորված է, պարզապես առայժմ ինչ-ինչ իրավական կամ գուցե քաղաքական նկատառումներով չբարձրաձայնված, և այդպիսով՝ պատահարի իրավական ծավալման վրա ծավալվում է նաեւ երկկողմանի կամ բազմակողմանի քաղաքական ինչ որ հաշվարկ, եւ առայժմ երկուստեք բխում է կրակը թեժացնելու տրամաբանությունը:

Այդ հարցն էլ իհարկե առայժմ չունի միարժեք պատասխան: Հնարավոր , որ այդ առնչությամբ կռահումների տեղիք տա վարչապետ Փաշինյանի՝ երկուշաբթի, մայիսի 22-ին նախատեսված ասուլիսը, որտեղ անշուշտ լինելու է երեք առանցքային թեմա՝ հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային իտենսիվ մաքոքի պտույտները, դրան զուգահեռ թմրանյութի խոշոր գործի բացահայտումը թե Իտալիայում, թե Հայաստանում, եւ դրանց զուգահեռ էլ Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցածը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում