Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Սա ձևական օրենք է. պաշտոնյաները պարզապես ցույց չեն տա իրենց ստացած ճոխ նվերները

Արդարադատության նախարարությունը օրենսդրական նոր փոփոխություն է ներկայացրել, որով առաջարկում է աճուրդով վաճառել կամ բարեգործական նպատակով նվիրաբերել պաշտոնյաների՝ գործուղումների ժամանակ ստացած, նաև արարողակարգային համարվող թույլատրելի արժեքից բարձր նվերները: Կլինի խմիչք, գիրք, կտավ, թե այլ նվեր` այն դառնում է պետության կամ համայնքի սեփականությունը, եթե թանկ է 60 հազար դրամից։

Իրավապաշտպանները, սակայն, կարծում են, որ սա լինելու է ձևական բնույթի հերթական օրենքներից մեկը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա կլինի ձևական, քանի որ պաշտոնյաների զգալի մասը ուղղակի չեն էլ ներկայացնելու իրենց ստացած նվերները։ «Միայն այն նվերները, որոնք կերևան եթերում ինչ-ինչ պատճառներով, շատ պատահական, ստիպված կլինեն ցույց տալ, մյուսները գեղեցիկ ձևով ցույց չեն տա։ Ինչքանով կաշխատի սա, շատ մեծ հարց է։

Նախկինում աճուրդով վաճառվող ընթացակարգը չկար, բայց պարտավոր էին հանձնել։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ անգամ տուն են նվեր ստացել, ավտոմեքենաներ, իրեն զավակները, զոքանչները, սիրուհիները և կանայք են ստացել այդ ամենը և որևէ կերպ պետության կամ համայնքի բյուջե դա չի մտել։ Սա հերթական պոպուլիստական քայլն եմ համարում՝ ցույց տալու, որ մի այլ կարգի թափանցիկ և առաջադիմական են»,-ասաց Կարապետյանցը:

Ըստ նրա, իշխանությունը նշում է, որ նախագծի շրջանակում նվիրաբերության տարբերակն են ընտրել, որպեսզի համապատասխան բարեգործական կազմակերպությունները կամ բարեգործություն իրականացնող այլ անձինք ստացված նվերը կարողանան տնօրինել միայն իրենց բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով, այսինքն` չունենանք այնպիսի իրավիճակ, որ ստանան այդ նվերն ու, օրինակ, այդ կազմակերպության ղեկավարը պահի իր մոտ:

Կարապետյանցի խոսքով՝ իրականում հերթական անգամ իրավիճակային լուծում է առաջարկվում ավելի լայն իմաստով. «Ինչո՞ւ պետք է առհասարակ նվեր ստանան, ավելի լավ է մտածեն՝ արդյոք բոլոր նվերներն են հրապարակվելու, և արդյոք պետությունը տեղեկացված լինելու է բոլոր նվերների մասին, ես չեմ կարծում։

Նշվում է, որ 60 հազար դրամի նվերը կարող են չարձանագրել, դրանից թանկ նվերն է արժեքավոր համարվում: Հիմա նախիններից որ մեկին կանչում են հարցաքննության, պարզվում է՝ տարբեր առիթներով նվեր են ստացել։ Ես այլ հարց կտայի՝ ինչպես է ստացվել, որ մեր տարբեր պաշտոնյաներ տարբեր ժամանակաշրջաններում ստացել են ճոխ և թանկ նվերներ, իրենց ընտանիքի անդամները ձեռք են բերել մեծ ունեցվածք, և ունեցել են տարբեր կառույցներ: Իրենք պարտավոր էին այդ հարցերին անդրադառնալ, բայց տարիներ շարունակ չեն անդրադարձել։ Բա այս հարցը, ի վերջո, որևէ մեկը տալու է, բացի ինձնից։

Սա հարցերի հարցն է, վերահսկող մարմինները պետք է հստակ իմանան, որ ինչ-ինչ պատճառով չվերահսկելու հետևանքը լինելու է շատ ծանր և անձնական պատասխանատվության ներքո է գտվելու և ոչ թե ձևական հերթական որևէ օրենք բերեն և մի կողմ քաշվեն»,-իր խոսքն ամփոփեց իրվապաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում