Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

«Հյուսիսհարավյան» հողմապտույտն ու Հայաստանի ռիսկերը

Ռուսաստանն ու Իրանը մայիսի 17-ին ստորագրում են Ռեշտ-Աստարա 170 կմ երկաթուղային գծի շինարարության մասին համաձայնագիրը: Դրա ստորագրումը տեղի է ունենում Իրանի նախագահ Ռեյիսիի ներկայությամբ, իսկ ՌԴ նախագահ Պուտինն էլ միացել է տեսակապով: Երկաթուղային այդ գիծը կապահովի Հյուսիս-Հարավ ցամաքային միջանցքի ամբողջությունը: Երկաթուղու իրանական հատվածը՝ Ռեշտից մինչև Իրանի Աստարա քաղաք, կկառուցեն Ռուսաստանն ու Իրանը համատեղ, իսկ իրանական Աստարայից մինչև Ադրբեջանի Աստարա քաղաք՝ կկառուցեն ՌԴ-ն, Ադրբեջանն ու Իրանը: Իհարկե, ելնելով իրան-ադրբեջանական ներկայիս հարաբերությունից, առնվազն հարցական է, թե արդյո՞ք Բաքուն կառուցողական կլինի իրանական Աստարայից մինչև ադրբեջանական Աստարա հատվածի շինարարության հարցում: Սա մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանն ըստ ամենայնի կփորձի այդ հանգամանքը դարձնել բազմաշերտ խաղարկման առարկա:

Մի կողմից կփորձի իր «անհամաձայնությունը» թանկ վաճառել Արևմուտքի վրա, մյուս կողմից՝ իր «համաձայնությունը» թանկ վաճառել Իրանի և Ռուսաստանի, նաև գուցե Հնդկաստանի վրա, որը Հյուսիս-հարավ այդ միջանցքի շահագրգռություն ունեցող սուբյեկտներից մեկն է: Միջանցքը, համենայն դեպս ըստ դեռևս ամիսներ առաջ ՌԴ նախագահ Պուտինի ազդարարման, Սանկտ-Պետերբուրգը կմիացնի Հնդկաստանի Մումբայի նավահանգստին: Թուրքիայի նախագահի ընտրության արդյունքից հետո, կախված այդ երկրում իրավիճակից, իր խաղը կփորձի խաղալ նաև Թուրքիան: Խաղային այդ շրջապտույտում դարձյալ կարող են «պտտահողմի» մեջ հայտնվել հայկական որոշակի շահեր, Հայաստանի ու Արցախի անվտանգության խնդիրներ:  Իհարկե, իրավիճակը ամենևին բարուրային չէ նաև Բաքվի համար, որովհետև այդ բազմաշերտ սակարկության հնարավորությունը մյուս կողմից պարունակում է նաև որոշակի ճնշումների դիմակայելու անհրաժեշտություն, ու՝ թեև Ադրբեջանն այդ իմաստով ունի խաղային ավելի մեծ ռեսուրս, այդուհանդերձ գլխավոր խաղացողների հանդեպ այն զգալիորեն սահմանափակ է: Բայց, դրանով հանդերձ, այդ ուղղությամբ զարգացումների կամ մրցակցության դինամիկայի աճը մարտահրավեր է, կամ ավելի շուտ՝ եղած մարտահրավերներն ուժգնացնելու, դրանց դինամիկան ավելացնելու ռիսկ պարունակող իրավիճակ, որը պահանջում է Հայաստանից կանխարգելիչ քայլերի մշակում բոլոր այն ուղղություններով, որոնք կարող են լինել Ադրբեջանի պոտենցիալ սակարկության ուղղություն:

Մեծ հաշվով, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծի ուղղությամբ բանակցային գործընթաց ասվածը Հայաստանի այդ աշխատանքի «մատրիցան» է, որն առերևույթ խաղաղության համաձայնագրի մասին է, իսկ գործնական խորքային առումով՝ այդ հանգամանքի վրա բախվող կամ հատվող տարաբնույթ շահերի ու հետաքրքրությունների ռեակցիոն ազդեցության ռիսկերը կառավարելու և չեզոքացնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում