Monday, 13 07 2026
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Բայդենը և ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդները համաձայնության չեն եկել պետական պարտքի վերին շեմի բարձրացման հարցում

Պետական ​​պարտքի վերին շեմի բարձրացման խնդրի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդների հետ նախագահ Ջո Բայդենի հանդիպումն ավարտվել է առանց էական արդյունքների: Այդ մասին տեղեկանում է Associated Press գործակալությունից:

Նշվում է, որ Բայդենը բանակցություններից հետո կտրականապես դեմ է արտահայտվել դեֆոլտի գաղափարին։ Նա վստահություն է հայտնել, որ երկիրը կարող է խուսափել դեֆոլտից և հայտարարել է, որ Ամերիկայի պարտավորությունները ձախողելը «տարբերակ չէ»:

«Ես կոնգրեսի առաջնորդներին հայտնել եմ, որ պատրաստ եմ առանձին քննարկում սկսել իմ բյուջեի, ծախսերի գերակայությունների վերաբերյալ, սակայն ոչ դեֆոլտի սպառնալիքի տակ», – փոխանցում է Associated Press-ը Բայդենի խոսքերը:

ԱՄՆ սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելն իր հերթին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները դեֆոլտի չի գնում, երբեք չի հայտարարել իր պարտքերի դեֆոլտ և երբեք դա չի անի:

Դրա հետ մեկտեղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին ցավով նշել է, որ հանդիպման ընթացքում պարտքի սահմանաչափի շուրջ բանակցային դիրքերում «որևէ նոր շարժ» չի տեսել։

Հանրապետականը նշել է, որ այդպես էլ Բայդենից չի ստացել այն հարցի պատասխանը, թե բյուջեի ո՛ր հոդվածներում կարելի է գտնել խնայողության համար հնարավորություններ։

Կոնգրեսի առաջնորդները կշարունակեն բանավեճերը և ուրբաթ օրը կրկին կհանդիպեն ԱՄՆ նախագահի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում