Tuesday, 14 07 2026
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը

«Բանակային սպանությունների մասին խոսելը դիվերսիա չէ բանակի նկատմամբ». Բ. Եսայան

Բանակային սպանությունների մասին խոսելը դիվերսիա չէ բանակի նկատմամբ: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարեց «Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը` խոսելով խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների և այս խնդրում ԶԼՄ-ների դերի մասին:

«Ցանկացած բացասական երևույթի մասին պետք է խոսել, ես չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կազդի բանակի հեղինակության վրա: Ընդհակառակը, հասարակությունը պետք է բանակային կառույցին մեծագույն սրտացավությամբ վերաբերվի, բայց նաև չպետք է աչք փակի բացասական երևույթների առջև, որ գոյություն ունեն բանակում:

Ուշադրությունը շատ ավելի առողջ կդարձնի կառույցը, քան եթե փորձենք ամեն ինչը փակել, չհրապարակել: Հայտնի է, որ բաց վերքը ավելի արագ է բուժվում, քան ինչ-որ ձևով փակված, գեղեցիկ տեսք տված վերքը: Այս դեպքում բուժման հույսերը շատ ավելի քիչ են լինում»,-մեկնաբանեց Բ. Եսայանը` հույս հայտնելով, որ վերքը բացելու դեպքում աստիճանաբար կբուժվի, իսկ վերք, նրա համոզմամբ, միանշանակ կա:

«Երկիր» օրաթերթի խմբագրի կարծիքով` բանակային դեպքերի հրապարակումը կարող է վատ լինել: «Բնականաբար, շատ ավելի լավ կլիներ, եթե այսպիսի դեպքեր չլինեին: Ցանկացած հասարակության մեջ գոյություն ունի հանցագործություն, հանցագործություն գոյություն ունի նաև մեծ հասարակության մեջ: Շատ բացասական երևույթներ կան մեր հասարակության մեջ, որոնց մի մասը շատ ավելի խտացված է բանակում, որտեղ միմիայն տղամարդիկ են: Բանակում շատ ավելի կոպիտ ու կոշտ բարքեր են տիրում: Բնականաբար, բանակը ևս չի կարող զերծ լինել այն երևույթներից, որոնք բնորոշ են մեր հասարակությանը»,- նշեց Բ. Եսայանը` ընդգծելով, որ այս երևույթների վերացմամբ պետք է զբաղվի իշխանությունը:

Խոսելով քաղաքական ուժերի դերի մասին այս գործում` ասաց, որ հասարակության մեջ առկա հոռի երևույթների վերացման ուղղությամբ պետք է աշխատի իշխանությունը, բայց իշխանությունն էլ չի պատժում մեղավորին: «Այս երևույթները դարձել են անպատժելի, և ավելին՝ ես այստեղ պետք է շեշտեմ հեռուստատեսությունների դերը, որտեղ էկրանի հերոսը «լավ տղեն ա», որին այսօրվա երիտասարդությունը փորձում է ընդօրինակել, ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին հեռուստաէկրանի հերոսն է»,- ցավով փաստեց Բ. Եսայանը` ընդգծելով, որ ամենալուրջ խնդիրը սա է:

Հարցին, թե իշխանությունն ի՞նչ է ձեռնարկում այս ուղղությամբ՝ օրաթերթի խմբագիրը պատասխանեց՝ ոչինչ: «Իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում, իշխանությունը չի փորձում որևէ կերպ բարոյական արժեքների վերականգնման ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել: Առաջին հերթին չի ձգտում, օրինակ, ցույց տալ, որ դա չէ ճիշտ ապրելակերպը հենց իշխանավորների օրինակով»,- ասաց Բ. Եսայանը:

Անդրադառնալով հեռուստատեսություններին` նշեց, որ ռեյտինգացավով են տառապում մեր հեռուստատեսությունները: «Ամենաանճաշակ, ամենաայլանդակ բարքերը բերվում են հեռուստաէկրան, և երբ այդ հերոսները ներկայացվում են որպես հայ մարդիկ, տպավորություն է ստեղծվում, թե մեզ բնորոշ են այդ երևույթները»,- եզրափակեց իր խոսքը Բ. Եսայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում