Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Անարդարացի է ՀՀ-ից պահանջել հայտնվել «դեմ» դիրքորոշման մեջ. Երևանը պետք է տարբեր խաղացողների հետ հասկանալի կոմունիկացիաներ ձևավորի

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ տեղի է ունեցել Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Ի՞նչ նշանակություն ունի Պաշտպանության նախարարի այցը Բրյուսել, հատկապես այն փուլում,երբ Հայաստանում հստակ դժգոհություններ կան ՀԱՊԿ-ից։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հիշեցնում է, որ առաջին անգամ չէ, որ ՀՀ Պաշտպանության նախարարն այցելում է Բրյուսել, աշխատանքային հանդիպումներ ունենում ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ.«Ինքնին այցերի հանգամանքից մեծ եզրակացություններ անելու հնարավորություն չունենք, շատ բան կախված է բովանդակությունից։ Եթե մենք բովանդակային առումով նոր բան կտեսնենք, ըստ այդմ կգնահատենք, թե ինչ նպատակներ ուներ այցը։ Ես կարծում եմ, որ Հայաստանն իր առջև դրած հատուկ նպատակ չունի՝ հակառակ ՀԱՊԿ-ի ինչ-որ հարաբերություններ հաստատել ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանի քաղաքականությունը ես տեսնում եմ շատ ավելի պարզ անհրաժեշտությունների ու տրամաբանության մեջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը մանրամասնեց՝ մենք այսօր տեսնում ենք, որ միջազգային անվտանգության համակարգ որպես այդպիսին չի գործում և այդ համատեքստում որևէ կերպ չի աշխատում նաև ռեգիոնալ անվտանգության համակարգը. «Եվ գործնականում բոլոր առանցքային հարցերում անվտանգության խնդիրները լուծվում են խճանկարային սկզբունքով՝ այսինքն դրանք լուծելի են դառնում միայն մի քանի համակարգերի հետ համադրված, արդյունավետ աշխատանքի պարագայում։ Այս տեսանկյունից Հայաստանը պարզապես անում է այն, ինչ ստեղծված միջազգային իրավիճակում նվազագույն անհրաժեշտություն է՝ այսինքն փորձում է ստանալ այդ մի քանի անվտանգության համակարգերի ուղղությամբ առնվազն այնպիսի արդյունավետ կոմունիկացիա, որը շատ թե քիչ կբարձրացնի Հայաստանի համար անվտանգության միջավայրի կառավարելիությունն ու կայունությունը»։

ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման ֆոնին դա Հայաստանին կհաջողվի՞, Բադալյանը պատասխանեց. «Անկասկած է, որ որքան այդ առճակատումը մեծ է, այնքան այդ խնդիրները լուծելը բարդ է և նաև շատ ավելի դժվար է պահել հավասարակշռությունը։ Մյուս կողմից էլ, որքան այդ առճակատումը մեծանում է, այդքան ավելի կարևոր է դառնում այդ հավասարակշռությունը գոնե նվազագույն առումով պահել։ Ընդ որում, երբ մենք խոսում ենք հավասարակշռության մասին՝ չպետք է մաթեմատիկական հավասարության տրամաբանությամբ չափենք, այսինքն հավասարապես հարաբերություն՝ թե՛ այս և թե՛ այն կողմի հետ։ Նախ, մենք որպես պետություն պետք է փորձենք իրավիճակը չափել ոչ միայն զուտ արևմուտք-Ռուսաստան պատկերով, այլ շատ ավելի բարդ ու մեծ շրջանակի հետ գործ ունենք, ըստ այդմ պետք է կարողանանք ավելի լայն շրջանակի հետ աշխատել՝ գործի դնելով թե՛ պաշտպանական, թե՛ դիվանագիտական և թե՛ այլ հնարավորություններ՝ ընդհանուր բազմավեկտորության խնդիրը լուծելու համար։ Իհարկե որքան էլ բարդանում է աշխատանքը, մեր խնդիրը մնում է նույնը, ավելի հրամայական դառնում՝ երկու կողմին էլ բացատրել, որ Հայաստանն այստեղ շատ պարզ խնդիրներ ունի լուծելու»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ անկասկած բացատրելը պահանջելու է շատ մեծ ջանք.«Բայց պետք է ցույց տալ, որ երկուստեք այս ընտրությունն էլ, մյուսն էլ, որևէ մեկի դեմ կատարվող քաղաքականությունը Հայաստանի համար կարող է լինել ճակատագրական ու ըստ այդմ՝ անարդարացի է Հայաստանից պահանջել հայտնվել դեմ դիրքորոշման տրամաբանության մեջ։ Սա է մեր անելիքը, ես չեմ տեսնում, որ Հայաստանն այլ անելիք ունի։

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի կամ վերակողմնորոշվի, ճիշտ ընտրություն կատարի, բայց այսօրվա միջազգային իրավիճակում ճիշտ ընտրություն պարզապես չկա, ընտրության որևէ փորձ հավասարազոր կլինի սուրճի բաժակով գուշակություն անելուն։

Հետևաբար պետական քաղաքականությունը մեզանից հենց դա է պահանջում՝ գերմոբիլիզացնել մեր դիվանագիտական, քաղաքական ռեսուրսները՝ տարբեր խաղացողների հետ հասկանալի կոմունիկացիա ձևավորելու ու մեր խնդիրները ներկայացնելու համար»,-եզրափակեց նա։

Հ.Գ. Նշենք, որ Տեղ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադարձել է Հայաստան: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում