Thursday, 16 07 2026
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը դատապարտել են Լիբանանից Իսրայելի հրթիռակոծումը

ացյալ Նահանգները և ՄԱԿ-ը դատապարտել են ապրիլի 6-ին Լիբանանի տարածքից Իսրայելի հրթիռակոծումը։ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն ընդգծել է, որ Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի:

«Մենք դատապարտում ենք Լիբանանից և Գազայից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումը: Մեր հանձնառությունն Իսրայելի անվտանգությանն «անսասան է, և մենք ճանաչում ենք Իսրայելի`ագրեսիայի բոլոր ձևերից պաշտպանվելու օրինական իրավունքը», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պատելը:

Նրա խոսքով՝ «ցանկացած միակողմանի գործողություն, որն սպառնում է ստատուս քվոյին, անընդունելի է»։

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել «բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել»։

«Մենք դատապարտում ենք այսօր Լիբանանից բազմաթիվ հրթիռային արձակումները Հյուսիսային Իսրայելի ուղղությամբ», – նրա խոսքը մեջբերում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելական կողմի տվյալներով՝ հինգշաբթի օրը Լիբանանից երկրի հյուսիս է արձակվել 34 հրթիռ, որոնցից 25-ը կալանվել է։ Տուժել է առնվազն 2 մարդ։ Գնդակոծությունն իրականացվել է հրեական գլխավոր տոներից մեկի՝ Փեսախի (հրեական Զատիկ) ժամանակ։ Սա ամենամեծ էսկալացիան էր 2006 թ.-ին Իսրայելի և Լիբանանի միջև պատերազմից հետո:

Հրթիռային հարձակումը տեղի է ունեցել ալ-Աքսա մզկիթում բարիկադավորված ​​պաղեստինցիների և այնտեղից նրանց վտարել փորձող իսրայելական ուժայինների միջև տեղի ունեցած կատաղի բախումներից ընդամենը մի քանի օր անց: Անկարգությունների ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 350 մարդ։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրթիռային հարձակման համար երկրի «թշնամիներին» սպառնացել է լուրջ հետևանքներով։

«Մենք կջախջախենք մեր թշնամիներին, և նրանք կվճարեն ագրեսիայի յուրաքանչյուր գործողության համար», – հայտարարել է նա հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստում:

Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքով, Իսրայելը «մտադրություն չունի փոխել Տաճարաց լեռան ստատուս քվոն»։

«Մենք կոչ ենք անում հանդարտեցնել իրավիճակը, մենք վճռական «գործողություններ կձեռնարկենք այնտեղ բռնություն կիրառող ծայրահեղականների դեմ», – ասել է Նեթանյահուն։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակն այսօր առավոտյան «Համաս» շարժմանը պատկանող օբյեկտների է հարվածել Լիբանանում և Գազայի հատվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում