Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Գլոբալ մարտահրավերներին դիմակայելու Հայաստանի ճանապարհը երկրի ներսում է

Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի հանրության շրջանում ամենից տարածված հարցադրումներից մեկն այն է, թե պատերազմի որ ելքն է Հայաստանի համար շահեկան: Միանշանակ պետք է պնդել, որ ուկրաինական պատերազմը Հայաստանի համար շահեկան ելք չունի: Ընդհանրապես, այս պատերազմը Հայաստանի համար պետք է բերի թերևս մի եզրակացության, որ մեր գերխնդիրը ոչ թե այլ կռիվներում մեզ համար շահեկան ելքեր սպասելը կամ առավել ևս կանխագուշակելն է, այլ մեզ համար կարևոր ելքերը Հայաստանում գտնելը: Այլ կերպ ասած, Հայաստանի համար կարևորը Հայաստանում է և պետք է զբաղվել դրանով, ու որքան առավել անկանխատեսելի ու բարդ է դառնում միջազգային իրավիճակը, այնքան առավել ևս պետք է ամրացնել Հայաստանի ներքին կյանքը:

Հայաստանը պետք է ունենա ներքին այնպիսի ամրություն ու կայունություն, որը թույլ կտա ընդունել այստեղ տեղափոխվել ցանկացող հազարավոր, անգամ տասնյակ հազարավոր անձանց, որովհետև այդ դեպքում էլ առաջանում է իհարկե այդպիսի ծավալ ընդունելու հարցում Հայաստանի կարողությունների խնդիր: Սա իհարկե ընդամենը մի դրվագ է, այսօր արդեն իհարկե բավականին «միս ու արյուն» ստացած դրվագ: Մինչդեռ, կան նաև այլ տնտեսական, ու նաև քաղաքական, ռազմա-քաղաքական ահռելի ասպեկտներ: Հայաստանի հանդեպ այդ ամենի «որակական հատկանիշը» իհարկե զգալիորեն ձևավորվում է այսպես ասած հենց սկզբից՝ այդ իրադարձությունների բերած մոտիվներում, ակունքներում, սակայն մի զգալի մասով էլ այդ հատկանիշները իրենց որակները «ստանում» են այն ներքին դիմադրունակությունից, պաշտպանունակությունից և ճկունությունից, որ կա Հայաստանում, կամ պետք է լինի:

Հետևաբար, «որն է մեզ համար ուկրաինական պատերազմում առավել շահեկան ելքը» հարցադրման ամփոփ պատասխանը թերևս մեկն է՝ շահեկան ելքը Հայաստանի կարողությունների զարգացումն է թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմական իմաստով, ու այդ զարգացման համար համահայկական ներուժը ներգրավելու կարողությունը:

Մի բան ակնհայտ է՝ Ուկրաինայում լուծվում է ոչ թե այդ երկրի, այլ աշխարհակարգի հարց։ Ուկրաինայում ձևավորվում է նոր աշխարհակարգը, համաշխարհային անվտանգության համակարգի ուժային նոր դասավորությունը և այս հարցը բնականաբար վերաբերում է բոլոր պետություններին, առավել ևս նրանց, որոնք գտնվում են աշխարհաքաղաքական «սեյսմիկ» գոտիներում: Իսկ Կովկասը, ինչպես հայտնի է, ոչ միայն աշխարհագրա-երկրաբանական առումով է սեյսմիկ գոտի, այլ նաև աշխարհաքաղաքականության: Հետևաբար, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի համար բացի օպերատիվ-մարտավարական հնարավոր ռիսկերից, առաջ են բերում նաև ռազմավարական խնդիրներ: Սակայն դա թեմա է, որը գործնականում անսպառ է, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում, երբ անորոշ է, թե ինչ տրամաբանությամբ կարող են ընթանալ զարգացումները և ինչպես կարող են քաշվել բաժանարար գծերը:

Հայաստանի համար կարծես թե կենսական նշանակություն ունի, որպեսզի դրանք չպարփակեն Կովկասը որևէ մեկի «պատրոնաժի» ներքո: Եվ այստեղ բանն իհարկե նոր ԽՍՀՄ տրամաբանության վերականգնումը չէ, պարզապես Կովկասի «պարփակումը» նշանակելու է Հայաստանի սուբյեկտության «կոնսերվացում», գործնականում բոլոր դասավորությունների և ցանկացած պատրոնաժի պարագայում: Ըստ այդմ, կարևորագույն նշանակություն է ստանում, որպեսզի ընթացող զարգացումների համատեքստում Կովկասը դիտարկվի առավել մեծ ռեգիոնալ չափումով: Ինքնին սակայն, այդ հեռանկարը Հայաստանի համար «մանանա» չէ, որովհետև դրանով հանդերձ, Հայաստանին թերևս անհրաժեշտ է ձևակերպել այդ մասշտաբում Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական բովանդակությունը, ընդ որում ներդաշնակեցնելով այն հնարավոր մեծ ռեգիոնի բազմազանության հետ: Որովհետև, ինչպիսին էլ լինի այդ մեծ ռեգիոնի մասշտաբը, և որ ուղղությամբ էլ այն «մեծանա», կասկածից վեր է, որ ներառելու է քաղաքական և քաղաքակրթական տարբեր նկարագրեր և էթնոկրոնական հիմքեր ունեցող երկրների և ժողովուրդների, ըստ այդմ Հայաստանի համար հարկ կլինի թերևս մի կողմից ձևակերպել սեփական սուբյեկտային ինքնության կայուն հիմքը, մյուս կողմից նաև այդ կայուն ինքնության վրա կառուցված սուբյեկտության վարքագծի հնարավորինս ճկուն, ունիվերսալ ծրագիրն ու լեզուն: Սա բավականին բարդ գործ է, եթե նկատի առնենք, որ այն պետք է արված լիներ անցնող երեք տասնամյակի ընթացքում, առնվազն կայուն կազմավորված լիներ այդ աշխատանքի հասարակական-քաղաքական ինստիտուցիոնալ բազան, հիմքը:

Սակայն, ոչ միայն ուշ չէ սկսել, այլ սկսելը հրամայական է, բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ Հայաստանը պետք է հավակնի նոր աշխարհակարգում կայուն ու առավելագույնս անվտանգ տեղի և դերի, ընդ որում այլևս չվճարելով դրա համար բարձր, թանկ ու ցավոտ գին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում