Saturday, 08 06 2024
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

«Դրայվոտ» ֆասադն ու քողարկված էությունը

Ո՞ւր կարող է հասնել պետական պաշտոնյայի ցինիզմը: Դժվար է ասել, բայց մինչև Հրազդանի կիրճ այն կարող է հասնել հաստատ: Այդ կիրճում կառուցվող «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրի մասին մենք և մամուլի այլ միջոցներ արդեն հայտնել ենք: Հայտնել ենք նաև, որ այն պատկանում է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով ընկած մարդկանց կրպակներն է քանդում և բացօթյա առևտրով զբաղվողներից է Երևանն ազատում` կտրելով նրանց օրվա հաց վաստակելու հնարավորությունից: Իսկ ինքը հացի օբյեկտ է կառուցում առանց այդ էլ օբյեկտախեղդ Հրազդանի կիրճում:

Եվ ահա Կարեն Կարապետյանը երկարատև լռությունից հետո վերջապես խոստովանեց, որ այդ օբյեկտը իրենն է: «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նա ասում է, որ ինքը ընկերների հետ է կառուցում այդ ռեստորանը և իր արածից չի ամաչում: Դե իհարկե: Եթե մարդը չի ամաչում այլ մարդկանց հացից զրկելուց և դրա անունը առանց ամաչելու «դրայվ» է դնում, ինչու նա պետք է ամաչի ռեստորան կառուցելուց: Այդ ե՞րբ է իշխանությունն ինչ-որ բանից ամաչում, որ Կարեն Կարապետյանն էլ ամաչի իր արածից: Չէ՞ որ նա իշխանություն է, սովորական հայկական իշխանություն, ուղղակի «Գազպրոմի» կնիքով և քաղաքակիրթ ֆասադով, որին Նարեկ Սարգսյանն առայժմ ձեռք չի տվել:

Իսկ ֆասադի տակ մոտավորապես այն է, ինչ Կարեն Կարապետյանը փորձում է քողարկել երևանյան շենքերի գունավորվող կամ լվացվող ֆասադների տակ` շենքերի հնությունն ու դրանց ենթակառուցվածքների վտանգավորության աստիճանի հնամաշությունը: Նույնկերպ է իր քաղաքակիրթ ֆասադի տակ. ինչպես պարզվում է, Կարեն Կարապետյանը քողարկում կամ թաքցնում է սովորական հնամած և հանրության ու պետության համար վտանգավոր դարձած պաշտոնյայի կերպարը, որն արդեն այնքան թքած ունի հասարակական կարծիքի վրա, որ մարդկանց մի հոծ խմբի զրկելով հացի փողից` առանց ամաչելու հայտարարում է, թե ռեստորան եմ կառուցում, լավ եմ անում, բաշարում եք, դուք էլ արեք:

Ահավասիկ նոր Երևանը, որը թքած ունի երևանցիների վրա, և միայն փողն է, որ հարգի է այդ նոր Երևանում: Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին պաշտոնից հեռացրին նախագահականի արարողակարգի աշխատակցին ապտակելու համար: Իսկ ո՞վ է հեռացնելու երևանցիներին ապտակած Կարեն Կարապետյանին: Թե՞ երևանցիները նախագահականում էլ արժեք չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում