Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ՊՎԾ-ն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են՝ ՊՎԾ-ն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, այս պահին շարունակում է իրականացնել մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ:

ՀՀ լիազոր մարմնից բխող ներկայացուցչի վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակում ուսումնասիրություններն ամբողջովին ավարտվել են «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում, ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում, «Նորք- Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Հայփոստ» ՓԲԸ-ներում, իսկ արդյունքներն այս պահին ամփոփման փուլում են:

Ուսումնասիրությունները շարունակվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության, Առողջապահության նախարարություններում, Սյունիքի մարզպետարանում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ջրառ» և Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում:

Ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ առողջապահության նախարարության և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված 2020 և 2021 թվականների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայությունների դիմաց ստացված ֆինանսավորման օրինականությունը ստուգելու նպատակով:

Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղեկանքով, որը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկում են տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։

Բացի վերը նշվածից, Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնում է մի շարք կառույցների գործունեության արդյունավետության և օրինականության վերահսկողությունից բխող մշտադիտարկում: Այս պահին մշտադիտարկումները շարունակվում են պետական մարմինների հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների կատալիտիկ չեզոքացուցիչների վերաբերյալ: Այս մասով նախապատրաստվել են հարցումներ ապամոնտաժված կատալիզատորիների գները ճշտելու նպատակով և նախապատրաստվել է տեղեկանքի նախագիծ: Մշտադիտարկումներ են ընթանում են նաև ՀՀ-ից ոսկու ձուլակտորների արտահանման գործընթացների վերաբերյալ:

Գնումների էլեկտրոնային շտեմարանում հրապարակված հրավերի մշտադիտարկում է անցկացվում նաև մի շարք մարզային ԲԿ-ներում, մասնավորապես «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն», «Գյումրու բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում և «Մարտունու բժշկական կենտրոն» ՊՓԲ-ում՝ 2020-2022 թթ. կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվության հարցումներ ստանալու նպատակով:

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են Կառավարության որոշումները, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաև՝ ըստ կարևորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում