Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Մյունխենի համաժողովի շրջանակներում զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, խոսել Հայաստան—Եվրամիություն համագործակցության, տնտեսական և անվտանգության հարցերում Եվրամիության՝ որպես անփոխարինելի գործընկերության մասին: Շարլ Միշելի հավաստմամբ՝ Եվրամիությունը պինդ կանգնած է Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարական ձգտումների կողքին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արման Բաբաջանյանը նշեց, որ Մյունխենի Անվտանգության համաժողովը նոր աշխարհակարգին է վերաբերում. մեզ հետաքրքրողը Հրվ. Կովկասում Հայաստանի դերի ու նշանակության շուրջ է:






































