Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

ՌԴ-ն Արցախ ժամկետայինների չի ուղարկի, այդ 2000 պայմանագրայինները՝ միևնույն է Ուկրաինայում հարց չեն լուծի

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը օրինագիծ է մշակել, որն ընդլայնում է այն զինվորականների կատեգորիաները, ովքեր հնարավորություն ունեն կամավոր մասնակցել ռուսական խաղաղապահ առաքելություններին, այդ թվում՝ ժամկետային զինծառայողները։ Նորմը կարող է ուժի մեջ մտնել հետադարձ ուժով՝ 2022 թվականի օգոստոսից։

Օրինագիծը համաձայնեցվել է Ներքին գործերի նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, ԱԴԾ-ի, Արտաքին հետախուզության ծառայության, Ազգային գվարդիայի, Նախագահի հատուկ ծրագրերի գլխավոր տնօրինության և այլ գերատեսչությունների հետ։

Գործող օրենքով, խաղաղապահ առաքելությանը կամավոր հիմունքներով կարող են մասնակցել միայն պայմանագրային հիմունքներով ծառայող զինվորականները։ Միաժամանակ նրանք պետք է անցնեն նախնական հատուկ պատրաստություն։ Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար ուղարկված զինվորականները կարող են հավաքագրվել «կամավոր հիմունքներով նախնական հատուկ պատրաստություն անցած զինվորականներից»։

Նման ձևակերպման տակ կարող են ընկնել զինված ուժերի բոլոր զինծառայողները, այդ թվում՝ ժամկետային զինծառայողները։

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Դավիթ Հարությունովի  կարծիքով՝  հարց է առաջանում, թե ինչքանով դա կկիրառվի հենց  Արցախի պարագայում, այսինքն՝ այս տարածաշրջան կուղարկե՞ն ժամկետային զինծառայողներ, թե՞ ոչ.« Դա էլ, իր հերթին, կախված է իրենց ընդհանուր ռեսուրսներից ունե՞ն մարդուժ, որ ապահովեն այդ կոնտինգենտը, թե՞ ոչ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը գտնում է, որ խնդրին պետք է ավելի գլոբալ նայել.«Ռուսաստանը խնդիրներ ունի Ուկրաինայում, բայց դրանք Արցախի պարագայում քիչ են արտահայտվում։ Այսինքն՝ Արցախում ռուսական զորակազմի քանակն այնքան փոքր է, որ լուրջ ազդեցություն ունենալ չի կարող։ Եթե խոսքը գնար 15-20 հազար մարդու մասին՝ պարզ է, որ  այդ ուժերը կվերաբաշխվեին դեպի Ուկրաինա,  բայց հիմա 1900 խաղաղապահները  սկզբունքորեն լուրջ փոփոխություն չեն  կարող մտցնել ուկրիանական ճակատում,քանի որ  երկու կողմից մի քանի հարյուր  հազար մարդ է կռվում»,-նկատեց նա։

Թե ինչու՞ է Ռուսաստանը որոշել օրենսդրական նման փոփոխության գնալ, Հարությունովը բացատրում է հետևյալ կերպ.«Քանի որ կա քանակային խնդիր՝ մարդուժի, փորձ է  արվում հարցն այդպես լուծել։ Բնականաբար՝ պայմանագրայիններն  ավելի պահանջված են Ուկրաինայում, իսկ խաղաղապահների գործունեությունն ավելի հեշտ է, ակտիվ մարտական գործողություններ չկան։ Ուստի ուժերը կվերաբաշխեն, պայմանագրայիններին կուղարկեն մարտական գործողությունների, ժամկետայիններին՝ խաղաղապահ առաքելության։ Կրկնեմ, սակայն, որ  չեմ կարծում, թե մեր դեպքում դա կարող է  լինել։ Նույնիսկ եթե բոլոր պայմանագրայիններին տանեն, Ուկրաինայում ուժերի հարաբերակցության վրա չի ազդի, հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցում այդ պատերազմին և ադ ֆոնին 1900 մարդը բան չի փոխի»,-ընդգծեց փորձագետը։

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ մեր զրուցակցի, հիմա դժվար է, թե  ինչ ազդեցություն կունենա այդ որոշումը,քանի որ այն  նոր է  ընդունվել և  շատ բան անհասկանալի է։

Միևնույն ժամանակ Դավիթ Հարությունովը չի բացառում, որ  խաղաղապահները լքեն Արցախը քաղաքական պատճառներով.«Իհարկե նրանք կցանկանային մնալ այնտեղ, եթե  ինչ-որ  ազդեցության լծակ ունենան Ադրբեջանի վրա, այլապես Ադրբեջանում կմնա միայն թուրքական ռազմական ներկայությունը։ Հիմա շատ բան կախված է այդ ամենի գնից։ Եթե մնալը  կնշանակի կոնֆլիկտ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ կարող է զիջումների գնան։ Իրենք բացահայտ ասում են՝ կողմերի ցանկության հարց է, բայց ընդհանուր առմանբ ասել, որ շատ սզբունքային բան է, ամեն գնով ձգտելու են մնան՝ այդպես չէ։ Փորձը ցույց տվեց, որ վերջին երկու տարին իրենց համար առաքելությունն այս տեսքով խնդրահարույց է, անընդհատ Ադրբեջանի կողմից ճնշման տակ են, խաղաղապահները պոտենցիալ պատանդ են, կարող են մնալ շրջափկման մեջ։ Շատ տարբեր հնարավոր սցենարներ կարող են լինել։ Երբ հարցը դրվի, այդ պահին կարևոր է, թե ուժերի հարաբերակցությունն ինչպիսին կլինի։ Եթե ՌԴ-ի դիրքերը թույլ  լինեն՝ կարող են զիջել։ Եթե զգան, որ լծակ ունեն ճնշում գործադրել  Ադրբեջանի վրա՝ կփորձեն դա անել։ Ես չեմ կարծում, սակայն, թե հարցն իրենց համար ռազմավարական նշանակություն ունի»։

Մեր զրուցակիցը նաև չի համարում, թե Ռուսաստանի համար այժմ ռազմավարական նշանակություն ունի ներկայությունը Հայաստանում, քանի որ ռազմաբազա ունեն Մերձավոր Արևելքում.«Իրենց համար հարցը կարևոր էր  90-ականներին ու 2000-ականներին, իսկ 2014-2015-ից սկսած դրա կարևորությունը նվազեց»,-եզրափակեց Հարությունովը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում