Thursday, 06 06 2024
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում

Իրավիճակը դառնում է ավելի մտահոգիչ. բաց հայտարարություններ ԱՄՆ-ից

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում խոսել է այն մասին, որ ռուս խաղաղապահները տարածաշրջանում չունեն կառուցողական դերակատարում: Միաժամանակ, նա մտահոգություն է հայտնել ռուս-իրանական մերձեցմամբ և ռեգիոնում իր ներկայությունը մեծացնելու Իրանի փորձերի առնչությամբ: «Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: Նրա հայտարարությունները, որ հնչում են բաց տեքստով, գործնականում անհանգստության առիթ են ռեգիոնալ իրավիճակի հետագա կայունության առնչությամբ:

ԱՄՆ հերթական անգամ, և թերևս ավելի ու ավելի բաց տեքստով խոսում է այն մասին, որ Հարավային Կովկասի իր քաղաքականությունը միտված է Ռուսաստանի և Իրանի դերի չեզոքացմանը, այսօր արդեն՝ ռուս-իրանական գործակցություն թույլ չտալուն, դրան հարվածելուն: Այդ ճանապարհին միջոց է դիտվում հայ-ադրբեջանական կարգավորումը: Առերևույթ դա լավ է՝ կարգավորումը ճանապարհ է դեպի խաղաղություն: Նախ, ինքնին մի հարց է, թե ԱՄՆ ինչպես է տեսնում այդ կարգավորումը, ի՞նչ պայմաններով ու բովանդակությամբ, եթե Ադրբեջանը հրաժարվում է որևէ կերպ ընդունել Հայաստանի առաջարկները, ինչպես հայտարարում է պաշտոնական Երևանը: Մինչդեռ, նույն պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդն օրինակ օրեր առաջ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցների ժամանակ երկուստեք կոչ էր արել Լաչինի հարցը լուծել բանակցությամբ՝ Հայաստան- Ադրբեջան բանակցությամբ, ասել կուզի՝ ինչ որ բան պայմանավորվելով: Միաժամանակ, սրանից բացի հարցն այն է, որ, եթե ԱՄՆ դիտարկում է կարգավորումը որպես ՌԴ և Իրանի դերի չեզոքացում, ապա Մոսկվան ու Թեհրանն էլ պետք է անեն առավելագույնը՝ դրան հակազդելու և սեփական դերն ամրապնդելու համար: Իսկ ի՞նչ պետք է անեն նրանք այդ կապակցությամբ: Առաջինը թերևս պետք է փորձեն պայմանավորվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Եթե դա չստացվի, ապա այդ դեպքում թերևս պետք է գնան վա բանկ, եթե կա ռեգիոնում պարտություն կրելու և դուրս մնալու ռիսկ, ինչը թե Ռուսաստանի, թե Իրանի համար կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ոչ միայն մեկ ուղղությամբ, այլ համալիր քաղաքականության իմաստով: Ահա այստեղ է, որ բացվող խաղաքարտերով խաղը իսկապես առաջացնում է տագնապ, և տագնապ նաև այն առումով, որ այդ խաղում ապակայունության պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի և Իրանի վրա, իսկ հետևանքը՝ Հայաստանի: Եվ այն, որ ապակայունացման, Հայաստանի որևէ կորստի մեղավոր կդիտվի Ռուսաստանը, գուցե նաև Իրանը, ամենևին չի մեղմի այդ կորստի ցավը: Ավելին, Ռուսաստանի և Իրանի ռեգիոնից դուրս մնալը կամ դերի էական չեզոքացումը չի երաշխավորի որևէ ապակայունացման հետևանքով Հայաստանի որևէ տարածքային կորստի վերադարձ: Այստեղ են առանցքային խնդիրները, որոնց ուղղությամբ պետք է անընդհատ և բազմակողմ աշխատի Հայաստանի քաղաքական միտքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում