Friday, 17 05 2024
11:20
ԱՄՆ-ն ժամանակավոր նավահանգիստ է կառուցել Գազայի ափին
Ավտոբուսն ու 4 մեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ․ ՆԳՆ
11:00
Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»
Պուտինն ու Սի Ցզինպինն ինչ կառաջադրեն Էրդողանին
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում

Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելուն հավանություն ենք տալիս․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի ԱԳՆ հայտարարությունը․

Ողջունում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից և կոչերը՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի գործունեությունը` ի կատարումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների։

Երախտագիտություն ենք հայտնում այն պատգամավորներին, որոնք սկզբունքային դիրքորոշում են դրսևորել Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քաղաքականության կանխման անհրաժեշտության վերաբերյալ։

Հավանություն ենք տալիս տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Արցախ մուտքն ապահովելու կոչերին։ Բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի դիմումը միջազգային հանրությանը՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի ժողովրդի ճակատագրում։

Կրկին ընդգծում ենք, որ Արցախի շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է։ Ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ ունի վտարել Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից։

Կարևորում ենք միջազգային հանրության հավաքական ջանքերի կենտրոնացումը կոնկրետ քայլերի իրականացման վրա՝ միտված Ադրբեջանի ցեղասպանական ծրագրի խափանմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում