Saturday, 11 07 2026
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

Հայաստանի վարչապետը հավատում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ խաղաղություն մուրալով կարելի է իրական խաղաղության հասնել։ Ըստ վարչապետի՝ խաղաղությունը պետք է վաստակել։

«Մենք մաքսիմալ պատասխանատու պետք է գործենք։ Կան սպառնալիքներ, կան հնարավորություններ, և մենք պետք է այդ ամենի հետ հարաբերվենք։ Ինչ վերաբերվում է խաղաղություն մուրալուն՝ ես ձեզ հետ համաձայն եմ, որ մուրալով խաղաղություն հնարավոր չի ունենալ։ Խաղաղություն հնարավոր է ունենալ՝ խաղաղությունը վաստակելով։ Կա խոսույթ, որ խաղաղություն հնարավոր է ունենալ՝ պարտադրելով խաղաղություն։ Մեր փորձը ցույց տվեց, որ դա էլ չի ստացվում։ Խաղաղությունը պետք է վաստակել, դա ակնհայտ է։ Միանշանակ համաձայն եմ, որ մուրալով խաղաղություն հնարավոր չի ստանալ»,-հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ խաղաղության կարելի է հասնել դիտանկյունները որոշակիորեն փոխելով, իրադրությունները և իրողությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը, տեսանելիությունը և նշանակությունը մեծացնելով, Հայաստանի ինստիտուցիոնալ ավելի բարձր կայացվածության մակարդակով և ,իհարկե, տարածաշրջանում հարաբերությունները փոխելով։

«Մենք խաղաղություն կարող ենք ունենալ, եթե մենք ի վիճակի լինենք մեր հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնությունների դաշտ ձևավորել։ Եվ զարգացնել մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ։ Այս է խաղաղության բանաձևը։ Եվ միջազգային հանրության այն ռեսուրսները, որոնք մեզ կարող են օգնել այս հարցում, այդ ռեսուրսները պետք է անպայման օգտագործել։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որ որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ դրան։ Եթե չենք հավատում, ինչո՞ւ ենք բանակցում, ձև ե՞նք անում։ Ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»,- եզրափակեց Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում