Saturday, 08 06 2024
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը

Այս տարի ՀՀ-ում ասֆալտապատվել է 530 կմ-ից ավելի ճանապարհ. Ճանապարհային դեպարտամենտը ամփոփում է անցնող տարին

Անցնող տարին ճանապարհաշինության ոլորտի համար շատ հաջողված էր. ոլորտում ծախսվել է կրկնակիից ավելի գումար. ճանապարհային հիմնանորոգման վրա ծախսվել է նախորդ տարվա 23 միլիարդ դրամի փոխարեն՝ 40 միլիարդից ավելի, իսկ ընդհանուր ճանապարհաշինության վրա նախորդ 2021 թվականի 60 միլիարդի փոխարեն՝ 80 միլիարդ դրամ:

Ճանապարհաշինարարական աշխատանքների մեկ տարվա ամփոփման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ ճանապարհաշինությունը բավական մեծ և կարևոր ոլորտ է. «Շատ կարևոր է ոլորտի բոլոր մասնակիցներին հավաքել մեկ տեղում և միասին փորձել ամփոփել տարին, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ ունեինք, ի՞նչ ձեռքբերումներ, բացթողումներ և ի՞նչ նշաձող ունենք հաջորդ տարվա կամ տարիների համար, և միասին փորձենք դրանց իրականցման ուղիները գտնել»,- ասաց Սանոսյանը:

Նախարարը շեշտեց, որ ոլորտում մեծ ծավալի ներդրումներն են իրականացվում, որոնք իրենց մեծ ազդեցությունն են ունենում և՛ ոլորտում, և՛ երկրի տնտեսական կյանքում:

Ըստ նրա՝ այս տարի առաջին անգամ կարողացել են 500 կմ-ի նշաձողը հաղթահարել և 2022 թվականին ասֆալտապատվել է 530 կմ-ից ավելի ճանապարհ:

«Ինչպես նաև բավականին շատ ճանապարհներ նախապատրաստել ենք ասֆալտապատման, որտեղ 2023 թվականի գարնանը միանգամից կսկսվեն ասֆալտապատումները: Բազմաթիվ մրցութային պայմանագրեր այս աշնանը արդեն իրականացրել ենք, որպեսզի հաջորդ տարի գարնանը հնարավորինս շուտ աշխատանքները սկսենք: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև այն հատվածներին, որոնք վտանգավոր են երթևեկության տեսակետից, փորձել ենք այնպես անել, որպեսզի այդ հատվածները այլևս վթարավտանգ տեղեր չլինեն»,- նկատեց Սանոսյանը:

Անդրադառնալով նոր կառուցվող ճանապարհներին՝ նախարարը հայտնեց, որ 2022 թվականն այս տեսակետից իսկապես աննախադեպ է՝ ընդգծելով, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մեկ կամ երկու ճանապարհ է, որոնք նոր են կառուցվել, մնացած բոլորը՝ գոյություն ունեցող ճանապարհներն են վերանորոգվել:

«Այս տարի հատկապես Սյունիքում մենք բավականին շատ նոր ճանապարհներ կառուցեցինք և դեռ շարունակում ենք: Սա նոր խնդիր էր մեր առջև դրված, և ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ խնդիրները հիմնականում հաղթահարված են և մի շարք ճանապարհներ կառուցված են: Ինչպես նաև ճանապարհաշինարարության ոլորտը այս տարին ավարտում է ամբողջովին այլ տեխնիկական զինվածությամբ, մասնագիտական այլ կարողությամբ և որակական այլ հատկանիշներով»,- շեշտեց նախարարը:

Անդրադառնալով իրականացվող աշխատանքների որակին՝ Սանոսյանն ընդգծեց, որ, ցավոք, լինում են ոչ որակյալ աշխատանքներ, այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ աշխատող տարբեր մեխանիզմներ կան. «Ունենք աշխատանքային խմբեր և լաբարատոր սարքավորումներ, որոնք ստուգումներ են իրականացնում և հայտնաբերում են ստանդարտներին ոչ համապատասխան աշխատանքները: Ինչից հետո տալիս ենք ժամանակ շինարարներին՝ շտկելու թերությունը, կիրառվում են որոշակի ֆինանսական տույժեր, իսկ եթե չի շտկվում՝ այս դեպքում կարող ենք նաև չվճարել նման աշխատանքների համար»,- եզրափակեց Գնել Սանոսյանը:

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն, անդրադառնալով հաջորդ տարվա անելիքներին, ընդգծեց, որ այս պահին արդեն ունեն շուրջ 90 միլիարդ դրամի նախահաշվային փաստաթղթեր, որոնց մի մասի վերաբերյալ մրցույթներն ամփոփվել են, արդեն ունեն գործող պայմանագրեր, առաջիկայում կհայտարարվեն նաև մնացած մասի մրցույթները: «Եթե շինարարական կազմակերպությունները պատրաստ եղան, մենք ամբողջությամբ այդ ծավալը կփորձենք իրականացնել և 2023 թվականին ճանապարհաշինության համար կունենանք նոր ցուցանիշներով տարի»,- ասաց նա:

Առանձնացնելով այս տարվա ամենակարևոր ճանապարհը՝ Գոռ Ավետիսյանը նշեց, որ այն Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածն է, որը հանձնվեց շահագործման: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի Հյուսիս-հարավից կփորձեն ևս երկու հատված ավարտին հասցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում