Sunday, 12 07 2026
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը

Մակրոնի ասածը ռեալ է և վստահաբար կյանքի կոչվող. քայլ պետք է անի Հայաստանը

Մայրցամաքում ապագա անվտանգության ճարտարապետության կառուցումը պետք է երաշխիքներ ներառի ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Monde թերթին տված հարցազրույցում։

«Իսկ վաղը կծագի նաև Բելառուսի հարցը։ Մենք պետք է վերականգնենք Ուկրաինայի ինքնիշխանությունը, և մենք չենք կարող այդ տարածքի անվտանգության մասին մտածել սոսկ ՆԱՏՕ-ի պրիզմայով: Երբ ես խոսում եմ երաշխիքների մասին, նկատի ունեմ երաշխիքներ այս բոլոր երկրների համար, հենց մեզ համար, բայց նաև Ռուսաստանի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա հերթական անգամ անդրադարձել է Ռուսաստանի համար  անվտանգության երաշխիքների շուրջ իր առաջարկների հասցեին արված քննադատությանը։ «Թող մարդիկ ինձ բացատրեն, թե ինչպես են ցանկանում գործել:

Ի վերջո, անհրաժեշտ կլինի բոլորին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, և թող բոլոր եվրոպացիներն ու արևմուտքցիները, որոնք ինձ բարոյականության դասեր են տալիս, բացատրեն, թե ում հետ են նստելու սեղանի շուրջ: Չեմ ցանկանում, որ ապագայում բանակցությունները վարեն միայն չինացիներն ու թուրքերը»,- ասել ՝ նա։ Այնուամենայնիվ, ձգտելով ցրել դաշնակիցների շրջանում իր հայտարարություններից  առաջացած տարըմբռնումները, Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան, ամենից առաջ, հավատարիմ է «Ուկրաինայի բացարձակ պաշտպանության և հաղթանակի» ռազմավարությանը, ինչը կամրագրվի հակամարտությունից հետո հաշտության համաձայնագրում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար երաշխիքներին, ապա դա, ըստ Մակրոնի, «առաջնահերթություն չէ»։

«Հելսինկյան նախաձեռնություն 92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մակրոնի հայտարարություններին նշեց.«Պետք է հաշվի առնել, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը ոչ միայն մեզ բարեկամ երկրի ղեկավարի հայտարարություն է, այլ նաև մի երկրի, որը Գերմանիայի հետ շատ առումներով ԵՄ գործունեության հիմնական ուղղությունների որոշողներից է։ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների կարծիքներն ամենավճռորոշն են։ Պրակտիկան ցույց է տալիս, որ ԵՄ մնացած 26 երկրներն ընդունում են նրանց  տեսակետը և հրապարակայնորեն սկսում են իրականացնել նրանց  կամքը։ Ֆրանսիան և Գերմանիան դե ֆակտո որոշում են, թե ով պետք է ղեկավարի Եվրահանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը։ Սա է ԵՄ-ի իրականությունը։ Եվ եթե այսօր ԵՄ առանցքային դեմքերից մեկը՝ Ֆրանսիայի ղեկավարը, խոսում է այնպիսի բաների մասին, ինչպիսիք են, բացի Ուկրաինայի անվտանգությունն ապահովելուց, աշխարհը պետք է մտածի նաև Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Հայաստանի անվտանգության ապահովման մասին, ապա սա. դա շատ լուրջ է, և դա ԵՄ գրեթե բավարար թվով երկրների մտադրությունն է»,-նկատեց նա։

Բացի այդ, ըստ Օհանջանյանի, Մակրոնի  հայտարարությունը հաստատում է այն տեսակետը, որ աշխարհը սկսել է կառուցել անվտանգության նոր ճարտարապետություն.«Եվ  այն կկառուցվի այնպես, որ ապահովի Ռուսաստանին աշխարհագրորեն շրջապատող երկրների անվտանգությունը, որը չի թաքցնում նրանց  նկատմամբ իր էքսպանսիոնիստական ​​մտադրությունները՝ կայսրությունը վերականգնելու համար։ Մակրոնի առաջարկները թելադրված են մարդկության անվտանգ գոյության իրողություններով, և ես ավելի քան վստահ եմ, որ նրա գաղափարները կյանքի կկոչվեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները միանգամայն տրամաբանական են. «Մակրոնի թվարկած երկրները գտնվում են Ռուսաստանի ազդեցության տիրույթում, այսինքն՝ ՌԴ ղեկավարությունը հետխորհրդային տարածքը դիտարկում է  որպես իր անմիջական շահերի իրագործման տարածք։ Դա Միութենական պետություն ստեղծելու Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն է, որը դեռևս Բելառուսի հետ լիարժեք իրողություն չի դառնում։ Ուստի Մակրոնն ամփոփեց այն, ինչ բոլորը գիտեին, բայց այդ մասին չէին բարձրաձայնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Կստանա՞ն այն պետությունները անվտանգային երաշխիքներ, Ղուկասյանի խոսքերով՝ Հայաստանի պարագայում կախված է ՀՀ իշխանություններից.«Այս պահի դրությամբ ՀՀ իշխող ուժը լիովին այլ կերպ է իրեն դիրքավորում՝ այսինքն որպես ՌԴ հավատարիմ գործընկեր։ Եվ քանի դեռ Նիկոլ Փաշինյանի  կառավարությունն է իշխանության, որևէ միջազգային երաշխիք Հայաստանը  չի կարող գործածել մեր ազգային հարցերում»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում